«Վարչապետ» անվամբ թավշյա օղին Նիկոլ Փաշինյանի և Սամվել Ալեքսանյանի համատեղ շահույթ հետապնդող ձեռնարկ է. Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Լուրեր

08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Երկիր Ծիրանի»  կուսակցության  նախագահ Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել.

 

ՀՀ Ոստիկնապետ Վալերի Օսիպյանին

 

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին

«Երևան Սիթի» սուպերմարկետներում վաճառվում են Հայաստանի Հանրապետության զինանշանի  և դրոշի գործածմամբ   «Վարչապետ»  անվամբ թավշյա օղի (գինը 4190 դրամ փաթեթավորված կամ 3690 դրամ առանց փաթեթի):

 

Համաձայն հանրության շրջանում տարածված լուրերի Հայաստանի Հանրապետության զինանշանի  և դրոշի գործածմամբ   «Վարչապետ» անվամբ թավշյա օղին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի համատեղ շահույթ հետապնդող ձեռնարկ է:

 

Հայաստանի Հանրապետության զինանշանի օգտագործման կարգը սահմանված է Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին ՀՀ օրենքով (ՀՕ-148-Ն): Սույն օրենքը Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերի գործածման կարգի  և   պահանջների խախտումը ճանաչում  համազոր` պետական խորհրդանիշն անարգելուն: Պետական խորհրդանիշն անարգելը քրեորեն հետապնդելի արարք է նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 331 հոդվածով` «Հայաստանի Հանրապետության զինանշանը, Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, ինչպես նաև այլ պետության պետական խորհրդանիշներն անարգելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝  առավելագույնը մեկ տարի ժամկետով»:

 

Հիմք ընդունելով վերոգրյալը պահանջում եմ` իրականացնել քրեական հետապնդում և քննությամբ պատասխան տրամադրել հետևյալ հարցերին.

  1. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի  ձեռնարկը` «Վարչապետ» անվամբ թավշյա օղու արտադրությունը կոռուպցիոն հանցագործություն է, թե ոչ:
  2. ՀՀ զինանշանի գործածմամբ «Վարչապետ» անվամբ թավշյա օղու շշի և փաթեթավորման արտադրությամբ և վաճառքով, ովքեր են թույլ տվել քրեորեն հետապնդելի արարք` Պետական խորհրդանիշն անարգելը:

 

 

«Երկիր Ծիրանի»  կուսակցության  նախագահ

 

Զարուհի Փոստանջյան