Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Financial Times-ի գնահատմամբ՝ ԵՄ հինգ ամենաշատ տուժած երկրներում՝ Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Հունաստանում և Ռումինիայում, անտառային հրդեհներն ու ծայրահեղ շոգն առնվազն 3,1 միլիարդ եվրոյի վնաս են հասցրել։ Այս թիվը զգալիորեն գերազանցում է Եվրահանձնաժողովի տվյալները, որոնք գնահատում են, որ հրդեհներից և անոմալ շոգից տարեկան միջին վնասը ամբողջ ԵՄ-ի համար կազմում է 2,5 միլիարդ եվրո, գրում է DW-ն։

FT-ի հաշվարկները հիմնված են Եվրահանձնաժողովի կողմից օգտագործվող մեթոդաբանության վրա: Այս հաշվարկներն արտացոլում են այրված տարածքները նախկին վիճակին վերականգնելու ծախսերը, ինչը թույլ է տալիս գնահատել դրանց տնտեսական արժեքը:

Մեկ հեկտարի միջին ծախսերը, ներառյալ՝ նոր ծառերի տնկումը և պահպանումը, տարբերվում են երկրից երկիր՝ կախված բուսականության տեսակից և անտառի տարիքից:

FT-ն նշում է, որ անտառային հրդեհների սեզոնի առաջին երկու ամիսների ընթացքում միայն հինգ եվրոպական երկրներում այրվել է գրեթե կես միլիոն հեկտար հողատարածք։

Այնուամենայնիվ, վերջնական ընդհանուր վնասը շատ ավելի բարձր կլինի, քանի որ ապահովագրական ընկերությունները, տնային տնտեսությունները և բիզնեսները դեռևս հաշվարկում են գույքի և բերքի վնասներից, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում կորուստները ամառային գագաթնակետին։ Ավելին՝ FT հաշվարկները լիովին հաշվի չեն առնում Հունաստանում վերջերս տեղի ունեցած հրդեհների վնասը և չի ներառում ԵՄ այլ երկրների տվյալները։

Լրատվամիջոցը նաև մատնանշում է Եվրոպայում երաշտի և Հռենոսի ու Դանուբի ջրի մակարդակի անկման հետևանքով առաջացած տնտեսական կորուստները, որոնք խաթարում են բեռնափոխադրումները և հանգեցնում արտադրության կրճատման։

Մասնավորապես, գերմանական խոշոր քիմիական ընկերությունների՝ BASF-ի, Covestro-ի և Evonik-ի գործարանները, ի թիվս այլոց, գտնվում են Հռենոսի ափին, մինչդեռ Դանուբի ջրի ռեկորդային ցածր մակարդակը սպառնում է փակել Հունգարիայի միակ ատոմակայանը՝ Պակշի ատոմակայանը, որը ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի կարիքների գրեթե կեսը։ Financial Times-ը հաղորդում է, որ Ռումինիան նույնպես ստիպված է եղել  դադարեցնել Չերնավոդայի ատոմակայանի երկու էներգաբլոկներից մեկը։ Երկու էլեկտրակայաններն էլ գետի ջուրն են օգտագործում սառեցման համար։

Հրդեհներից տուժածների թվում է Ֆրանսիայի Ժիրոնդի դեպարտամենտը, որը պաշտպանական և ավիատիեզերական արդյունաբերության խոշոր կենտրոն է: Լրատվամիջոցը  հաղորդում է, որ ինքնաթիռների շարժիչների արտադրող Safran-ը, ինքնաթիռների արտադրող Dassault Aviation-ը և հրթիռների արտադրող ArianeGroup-ը ստիպված են եղել դադարեցնել արտադրությունը և տարհանել աշխատակիցներին հրդեհների պատճառով: Ժիրոնդի առևտրաարդյունաբերական պալատի տվյալներով՝ հրդեհներից անմիջականորեն տուժել են առնվազն 40,000 ընկերություն, որոնցից 19,500-ը դադարեցրել են գործունեությունը։

Մայիսից ի վեր եվրոպական երկրները մի քանի ծայրահեղ  շոգ են  ապրել, և մի շարք երկրներում մոլեգնում են լայնածավալ անտառային հրդեհներ: Ֆրանսիայում և Իսպանիայում հարյուր հազարավոր բնակիչներ տարհանվել են վերահսկողությունից դուրս եկած հրդեհների պատճառով: Գերմանիայում գետերի մակարդակը, այդ թվում՝ Հռենոսի, հասնում է ռեկորդային ցածր մակարդակի:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի