Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
Քաղաքականություն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական անօդաչու թռչող սարքերի կառավարման տեղեկատվական համակարգ կստեղծվի։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երկրի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրած հրամանագրի համաձայն՝«Քաղաքացիական անօդաչու թռչող սարքերի կառավարման» տեղեկատվական համակարգը կստեղծվի անօդաչու թռչող սարքերի շրջանառության համար հատուկ թույլտվությունների տրամադրման և դրանց գրանցման, ինչպես նաև օդաչուի (օպերատորի) վկայականների, գործողություններ իրականացնելու թույլտվությունների, շահագործողի հավաստագրերի և ավիամոդելիստների ակումբներին ու ասոցիացիաներին թույլտվությունների տրամադրման նպատակով։
Քաղաքացիական օգտագործման համար ինքնավար անօդաչու թռչող սարքերի շրջանառությունը հնարավոր կլինի հատուկ թույլտվությամբ։
Սա արտացոլված է «Քաղաքացիական շրջանառության առանձին մասնակիցներին պատկանել կարողացող և միայն հատուկ թույլտվության հիման վրա շրջանառության մեջ գտնվելու իրավունք ունեցող (քաղաքացիական շրջանառությամբ սահմանափակ) առարկաների ցանկի մասին» օրենքում կատարված փոփոխություններում, որոնց կիրառման վերաբերյալ հրամանագիրը ստորագրել է Ալիևը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

