Գելենջիկի մոտ լողափին հանգստացողների վրա ուկրաինական ԱԹՍ է ընկել․ զոհվել է 6 մարդ, կան տասնյակ վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
03.08.2026 | 18:45
Ռուբեն Ռուբինյանը երկու խորհրդական և երկու օգնական է նշանակել
03.08.2026 | 18:41
2020 թվականին տեղի է ունեցել ՔՊ-ի նենգ ու ստոր արշավը ԱԺ-ում աշխատող իմ կնոջ դեմ․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:32
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
03.08.2026 | 18:26
Թուրքական Աքյաքայի շրջանի ղեկավարը Հայաստանի հետ սահմանին ծանոթացել է երկաթուղու շինաշխատանքներին
03.08.2026 | 18:17
Վնասով աշխատող ընկերության ղեկավարն ավելի շատ է ստանում, քան նախագահն ու վարչապետը միասին վերցրած․ Արթուր Խաչատրյանը՝ Կոնջորյանի կնոջ մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:11
Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի գործն ուղարկվել է դատարան
03.08.2026 | 18:04
«ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
03.08.2026 | 17:55
Հայաստանի Մ-18 հավաքականը 6-րդն է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում
03.08.2026 | 17:51
Որոշումը իմն է, վարչությանը և խմբակցությանը. Ռուբինյանը` ԱԺ նիստերին բարեկիրթ լինելու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կրասնոդարի երկրամասի Գելենջիկ հանգստավայրի մոտակայքում գտնվող Արխիպո-Օսիպովկա գյուղի լողափում օգոստոսի 3-ին անօդաչու թռչող սարքի անկման հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի։ Այս մասին հայտնել է նահանգապետ Վենիամին Կոնդրատևը, գրում է Current time-ը։

«Վիրավորների թիվը ներկայում հասել է շուրջ 40-ի, որոնցից 17-ը տեղափոխվել են Գելենջիկի, Տուապսեի շրջանի և Գորյաչի Կլյուչի բժշկական հաստատություններ: Նրանք ստանում են անհրաժեշտ բոլոր օգնությունները»,- նշել է նա:

Ռուսաստանի առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովն ավելի վաղ հայտնել էր, որ 4 մարդ, այդ թվում՝ 2 երեխա, հոսպիտալացվել են ծանր վիճակում։

Astra-ն հրապարակել է անօդաչուի վթարի տեսանյութը և լուսանկար։ Դրանցում երևում է, թե ինչպես է ինքնաթիռային տիպի  անօդաչու թռչող սարքն ընկնում լողափին, որտեղ այդ պահին շատ հանգստացողներ կան։ Տեսախցիկից լսվում են կրակոցների ձայներ, որոնք տեղելագրամ ալիքը նույնականացնում է հակաօդային պաշտպանության աշխատանքի հետ։

Այսօր առավոտյան Կոնդրատևը հայտնել էր, որ Արխիպո-Օսիպովկա գյուղում խոցված անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով զոհվել է 3 մարդ, 13-ը՝ վիրավորվել։ Նահանգապետը պնդել էր, որ հարձակման թիրախը քաղաքացիական ենթակառուցվածքներն են եղել։

Ուկրաինական կողմը դեռևս չի մեկնաբանել այս տեղեկությունները։

Տեղի բնակիչներն ու զբոսաշրջիկները սոցիալական ցանցերում գրում են, որ անօդաչու թռչող սարքի հարձակումից առաջ որևէ նախազգուշացում չի տրվել, օդային հարձակման ազդանշաններ չեն հնչել, մարդկանց լողափից չեն տարհանել։

Пост-ը հաղորդում է, որ հարվածը հասցվել է «Պրոխորովսկի» անունով հայտնի լողափին, որն այդպես է կոչվում գործարար Միխայիլ Պրոխորովի անունով։ Լողափը պաշտոնապես կոչվում է «Նորնիկել»։ Տելեգրամյան ալիքը հաղորդում է, որ երկու անօդաչու թռչող սարք է եղել, որից մեկը խոցվել է։

Агентства-ի տվյալներով՝ լողափին անօդաչուի ընկնելու պատճառը կարող էր լինել հակաօդային պաշտպանության համակարգի աշխատանքը։ Conflict Intelligence Team հետազոտական ​​խմբի ներկայացուցիչը հայտնել է, որ ԱԷՍ-ն կարծես, վնասվել է զենիթային կրակից։ OSINT-ի վերլուծաբան Կիրիլ Միխայլովը նշում է, որ այս տեսությունը հաստատվում է ֆոնին ավտոմատ զենքի կրակոցների ձայնով, որը լռում է, երբ անօդաչու թռչող սարքը սկսում է ընկնել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի