Ուկրաինայի կողմից պահեստների վրա հարվածներից հետո Wildberries-ի վաճառողներին հասցված վնասը գնահատվում է շուրւ 215-280 մլրդ ռուբլի․ Forbes

Լուրեր

03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
03.08.2026 | 18:45
Ռուբեն Ռուբինյանը երկու խորհրդական և երկու օգնական է նշանակել
Բոլորը

Wildberries-ի առևտրականները, հնարավոր է, մոտավորապես 215-280 միլիարդ ռուբլի են կորցրել ընկերության պահեստների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով։ Data Insight հետազոտական ​​գործակալության առաջատար վերլուծաբան Սերգեյ Սեմկոն Forbes-ին է ներկայացրել մարկետփլեյսի վաճառողների կորուստների այս գնահատականը, գրում է Meduza-ն։

Նրա գնահատականը հիմնված է 2024 թվականի տվյալների վրա, երբ Շուշարայում 112,000 քառակուսի մետր մակերեսով պահեստում հրդեհից հետո ապրանքային մնացորդների դիմաց փոխհատուցվել է գրեթե 35 միլիարդ ռուբլի։

Հայտնի չէ, թե քանի վաճառող է կորցրել իր ապրանքը հարձակումների հետևանքով։ Ընկերության վաճառողների համար ծառայությունների էկոհամակարգ SellerDen-ի գլխավոր տնօրեն Դենիս Վետրեննիկովը, որը նույնպես զրուցել է Forbes-ի հետ, նշել է, որ իրավիճակը կարող է վերաբերել մի քանի հարյուր հազար տուժած գործարարների»։

Օգոստոսի 2-ի դրությամբ՝ հարվածների տակ հայտնված Wildberries-ի պահեստների ընդհանուր մակերեսը գնահատվում է 1,21-1,47 միլիոն քառակուսի մետր։ Դրանցից վնասվել է 893 հազարից մինչև 1,154 միլիոն քառակուսի մետր տարածք։ Սեմկոյի  գնահատմամբ՝ դա կազմում է մարկետփլեյսի ամբողջ լոգիստիկ ենթակառուցվածքի՝ հրապարակայնորեն հայտարարված 5,2 միլիոն քառակուսի մետր ընդհանուր մակերեսի 17,2-22,2 տոկոսը։

Wildberries-ը հրապարակային չի հայտնել, թե Ուկրաինայի հարվածների հետևանքով քանի վաճառող է տուժել։ Հուլիսի կեսերին տեղի ունեցած առաջին հարձակումներից հետո ընկերությունում նշել էին, որ հետևանքների մասշտաբները գնահատելու համար կպահանջվի շուրջ 30 օր։ Ընդհանուր առմամբ, մինչև օգոստոսի 3-ն ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են առնվազն 18 պահեստի։

Առաջին հարվածներից հետո Wildberries-ը և նրա գործընկերները հայտարարել էին ձեռնարկատերերին աջակցելու միջոցառումների մասին։ Հուլիսի վերջին ընկերությունը հայտնել էր, որ տուժած վաճառողներին վճարել է ավելի քան 40 միլիոն ռուբլու չափով փոխհատուցում։ Սակայն առայժմ պահեստավորված ապրանքների համար մասնակի փոխհատուցում ստանում են միայն փոքր ընկերություններն ու անհատ ձեռնարկատերերը։ Վաճառողները դժգոհում են, որ չեն հասկանում փոխհատուցումների վճարման կարգը, իսկ փոխհատուցում ստացածները նշում են, որ վճարված գումարները չափազանց փոքր են։

Ռուսաստանի իշխանությունները տուժած վաճառողներին կենտրոնացված աջակցության մասին չեն հայտնել։ Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն հուլիսի վերջին հայտարարել էր, որ մարզում գտնվող պահեստում բռնկված հրդեհի հետևանքով Wildberries-ի շուրջ 1,500 վաճառող կորցրել է իր ապրանքը։ Նա խոստացել էր աջակցություն ցուցաբերել վնաս կրածներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի