Իտալիան ԵՄ-ին կառաջարկի միգրանտների կենտրոններ ստեղծել մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում

Լուրեր

25.09.2026 | 22:55
Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
25.09.2026 | 22:37
Միրզոյանը և Անգոլայի իր գործընկերը համաձայնագիր են ստորագրել
25.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.09.2026 | 22:09
Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
25.09.2026 | 21:54
Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 21:42
Միրզոյանն ու Հունգարիայի փոխվարչապետը հանդիպում են ունեցել
25.09.2026 | 21:26
Հռոմի պապը Ֆրանսիա կատարած այցի ընթացքում քննադատել է ԱԲ-ն
25.09.2026 | 21:13
1997-ից պաշտոնավարող համայնքապետ՝ Լերմոնտովոյում, նախկինում ձերբակալված ղեկավար՝ Արզնիում․ այս կիրակի ազգային փոքրամասնությունների համայնքներում ընտրություններ են
25.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Պաշտպանվա՞ծ է ՀՀ-ն ռազմական հարձակումից․ անվտանգային համակարգը՝ 44-օրյայից 6 տարի անց
25.09.2026 | 20:43
Վարդաշենում վթարից հետո կկառուցվի ժամանակակից նոր ենթակայան
25.09.2026 | 20:25
Պետդումայի ընտրություններում Պուտինի կուսակցությունը Երևանում 3-րդ տեղում է, մինչդեռ Բաքվում հաղթել է
25.09.2026 | 20:12
Վրաստանի Պատրիարքարանը մտահոգված է Ադրբեջանում վրաց եկեղեցում աշխատանքներով․ Բաքուն կտրուկ արձագանքել է՝ մի կրկնեք Հայ եկեղեցու մոտեցումը
25.09.2026 | 20:00
Պատերազմից հետո Սամվել Կարապետյանը Փաշինյանի հետ ջերմ էր, ընդդիմադիր դարձավ, երբ հետապնդվեց․ մենք ընդդիմադիր էինք սկզբից․ Շահեն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 19:47
ԱՄՆ-ը TRIPP-ը դիտարկում է որպես աշխարհառազմավարական ռիսկերը նվազեցնելու կարևոր գործիք
25.09.2026 | 19:37
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին
Բոլորը

Իսպանիայի Սեուտա էքսկլաում միգրանտների ճգնաժամի ֆոնին Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին առաջարկում է բանակցություններ անցկացնել Եվրամիության սահմաններից դուրս անօրինական միգրանտների վերադարձի կենտրոններ ստեղծելու վերաբերյալ։ Իտալական լրատվամիջոցները գրում են, որ Մելոնիի կառավարությունը կփորձի իր դիրքորոշումն առաջ մղել Եվրոպական խորհրդում, որը երեքշաբթի կգումարվի Իտալիայի կողմից առաջարկված և 21 երկրների կողմից ստորագրված նամակից հետո՝ անկանոն միգրանտների հայրենադարձության կառավարման վերաբերյալ, պնդելով «Վերադարձի կենտրոնների» մասին ԵՄ կանոնակարգի կիրառման վրա:

Նշվում է, որ դիմումը փաստացի արդեն փոխանցվել էր անցյալ տարվա հունիսի վերջին՝ Եվրոպական խորհրդի հանդիպման շրջանակում՝ Ջորջիա Մելոնիի, Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի և Նիդերլանդների վարչապետ Ռոբ Յեթենի կողմից և, ըստ լուրերի, Հանձնաժողովը խոստացել էր պատասխանել մինչև դեկտեմբեր։ Այժմ հարցը կրկին կքննարկվի, ինչպես կանխատեսել էին որոշ լրատվամիջոցներ և հաստատել կառավարական աղբյուրները։

Հաղորդվում է, որ այս քայլը պահանջում է արագացված գործողություններ և արդեն իսկ ներառում է երկրների նախնական ցանկ, այդ թվում՝ Ռուանդան, Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, Ուգանդան, Ուզբեկստանը, Հայաստանը, Չեռնոգորիան և Եթովպիան։

Սակայն սա միակ դիմումը չէ․ Իտալիայի ՆԳ նախարար Մատեո Պիանտեդոսին կներկայացնի ևս մեկն այն մասին, որ Հռոմը նաև ցանկանում է խստորեն կիրառել «GSP+» ծրագիրը, որը հաստատվել է այս տարի և ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից։ Սա համակարգ է, որը կապում է զարգացող երկրների համար նախատեսված մաքսային  արտոնությունները ԵՄ-ում անօրինական բնակվող իրենց քաղաքացիների հետընդունման արդյունավետ համագործակցության հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի