927 մլն դոլար․ Սարդ-մարդու մասին նոր ֆիլմը տարվա ամենաեկամտաբեր մեկնարկն է գրանցել կինովարձույթում

Լուրեր

27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
Բոլորը

Marvel-ի նոր ֆիլմը սուպերհերոսի մասին՝ «Սարդ-մարդը. նոր օր» («Spider-Man: Brand New Day»), ցուցադրության առաջին շաբաթվա վերջին ամբողջ աշխարհում կինովարձույթում վաստակել է 927 միլիոն դոլար: Deadline-ի տվյալներով՝ սա կինոյի պատմության մեջ երկրորդ լավագույն մեկնարկն է, փոխանցում է Meduza-ն:

Առաջին շաբաթավերջի ընթացքում «Սարդ-մարդը․ նոր օր» ֆիլմը ԱՄՆ-ում և Կանադայում հավաքել է 355 միլիոն դոլար, իսկ արտասահմանյան կինովարձույթում՝ ևս 572 միլիոն դոլար։ Ֆիլմը բարձր գնահատականի է արժանացել ինչպես կինոքննադատների, այնպես էլ հանդիսատեսի կողմից։

«Վրիժառուները. վերջնախաղը» մնում է ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմը՝ ցուցադրության առաջին հանգստյան օրերին վաստակելով 1,22 միլիարդ դոլար։ 2019 թվականին թողարկված «Վրիժառուները. անվերջության պատերազմը» (2018) զբաղեցնում է երրորդ տեղը՝ վաստակելով 640,5 միլիոն դոլար։

Կանխատեսվում է, որ «Սարդ-մարդը» ֆիլմի նոր տարբերակը, ի վերջո, կդառնա 2026 թվականի ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմը՝ գերազանցելով «Խաղալիքների պատմություն 5»-ին։ Ֆիլմը, որի համաշխարհային թողարկումը տեղի է ունեցել մայիսի վերջին, մինչ օրս վաստակել է 1,065 միլիարդ դոլար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի