Մարոկկոյում նշել են իսպանական Սեուտա միգրանտների զանգվածային ներխուժման պատճառը

Լուրեր

27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
Բոլորը

Մարոկկոյի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է անցյալ շաբաթ Իսպանիայի հյուսիսաֆրիկյան Սեուտա էքսկլավ հասնելու փորձի ժամանակ զոհվածների առաջին թիվը՝ 11 մարդ, գրում է France 24-ը։ Մինչ այս, Իսպանիան հայտնել էր առնվազն 72 զոհի մասին։

Չորեքշաբթիից ուրբաթ իսպանական տարածք են անցել տասնյակ հազարավոր պոտենցիալ ներգաղթյալներ, ինչը դիվանագիտական ​​վեճ է առաջացրել Եվրամիության ներսում, քանի որ որոշ անդամ պետություններ քննադատել են Իսպանիայի միգրացիոն քաղաքականությունը։

Մարոկկոյի ՆԳՆ խոսնակ Ռաշիդ Էլ Խալֆին ասել է, որ 11 մահացածներից 10-ը խեղդվել են, իսկ տասնմեկերորդն ընկել է ժայռոտ տարածքից։

Մարոկկոն համագործակցում է Իսպանիայի հետ՝ զոհերի թիվը հստակեցնելու և Իսպանիայի տարածքում հայտնաբերված մարմինները նույնականացնելու համար։

Երկրի ՆԳ նախարարությունը միգրանտների հանկարծակի հոսքը բացատրում է սոցցանցերի «չարամիտ շահագործմամբ» և «մոլորեցնող տեղեկատվության տարածմամբ»։ Այն նաև մեջբերել է «իրավական դրույթների սխալ մեկնաբանությունը»՝ հղում անելով Իսպանիայի Գերագույն դատարանի հուլիսի 8-ի որոշմանը, որ ծովով ժամանող միգրանտները չպետք է արագորեն վերադարձվեն։

ՆԳՆ-ն հայտնել է Սեուտայի սահմանն անօրինական կերպով հատելու 40,000 փորձի մասին։ Եվս 1,135 մարդ փորձել է անօրինական կերպով մուտք գործել Իսպանիայի Մելիլյա էքսկլավ, սակայն անմիջապես վերադարձվել է Մարոկկոյի տարածք։

Իսպանիան, իր հերթին, հայտնում է, որ վերջին օրերին ավելի քան 60,000 մարդ կարողացել է մտնել Սեուտա, որոնց մեծ մասն այժմ վերադարձել է Մարոկկո։ Մարդու իրավունքների Մարոկկոյի ասոցիացիան (AMDH) հայտարարել է «շուրջ 130 զոհի» մասին, տասնյակներն էլ անհետ կորած են համարվում։

Մարոկկոյում պաշտոնական հետաքննություն է սկսվել տեղի ունեցածի վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի