Վեց հրեաներ հարձակվել են Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբեանց վանքի մուտքի դռան վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
03.08.2026 | 12:20
Իսրայելում կիրակի տեղի ժամանակով 1:00-ի սահմաններում վեց հրեաներ հարձակվել են Երուսաղեմի հայկական թաղամասի Սուրբ Հակոբեանց վանքի մուտքի վրա։ Այս մասին X-ում գրել է Երուսաղեմում բնակվող հայ լրագրող Գեղամ Բալյանը։
«Նրանք հերթով թքել են վանքի մուտքի դռան մոտ։ Երբ նկատել են հայ կնոջ, որը նկարահանում էր միջադեպն իր տնից, քարեր են նետել նրա պատուհանի վրա՝ վիրավորանքներ հնչեցնելով»,- նշել է նա։
Դեպքի վայր է կանչվել Իսրայելի ոստիկանությունը, որը ձերբակալել է կասկածյալներին։ Հայոց պատրիարքարանը պաշտոնական բողոք է ներկայացրել։ Ոստիկանության պաշտոնական գրառումների համաձայն՝ կասկածյալներից 3-ին արգելվել է 15 օրով մուտք գործել Երուսաղեմի Հին քաղաք։
Ավելի ուշ Բալյանը հայտնել է, որ Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է 6 կասկածյալի։
Երեկ ուշ գիշեր ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ քարեր են նետվել հայկական վանքի վրա։ Քիշլեհի ոստիկանական բաժանմունքի աշխատակիցները որոնումների արդյունքում հայտնաբերել են 6 կասկածյալի՝ 5 անչափահասի և 1 չափահասի, որոնք կասկածվում են եկեղեցու վրա թքելու և քարեր նետելու մեջ։ Բոլորը ձերբակալվել և հարցաքննվել են։
Երեք կասկածյալներ ներկայացվել են Երուսաղեմի դատարան՝ կալանքը երկարաձգելու խնդրանքով։ Մնացած երեքն ազատ են արձակվել սահմանափակող միջոցառումներով, այդ թվում՝ Հին քաղաք մուտքի արգելքի սահմանմամբ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբայանի

