Ռուբեն Ռուբինյանի դեմ հայց եմ ներկայացնելու. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Քաղաքականություն
02.08.2026 | 12:19Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ պատգամավոր Էդգար Ղազարյանը տեղեկացրել է, որ պատրաստվում է դատական հայց ներկայացնել ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի դեմ՝ վիրավորանքի և զրպարտության համար։ Ըստ Ղազարյանի՝ Ռուբինյանը տարածել է իր խոսքի մի հատվածը՝ կապված սակրավորների և ականազերծման հետ, ինչը նա որակում է որպես զրպարտություն։ Բացի այդ, նա հիշեցրել է, որ պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի և Ռուստամ Բաքոյանի նկատմամբ արդեն կան քրեական վարույթներ՝ դատարանի վճիռը չկատարելու և իրենից ներողություն չխնդրելու համար։
Ղազարյանը խիստ քննադատության է ենթարկել նիստը նախագահող Կնյազ Հասանովին՝ պնդելով, որ վերջինս չի տիրապետում իրավիճակին և նիստն անցկացնում է կանոնակարգի խախտումներով։ Նա մասնավորապես բարձրացրել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին չհրավիրելու հարցը՝ նշելով, որ Հասանովը պարտավոր էր պատշաճ տեղեկատվություն տրամադրել Վեհափառի իրավունքի իրացման վերաբերյալ։ Ղազարյանը նաև հեգնանքով առաջարկել է Հասանովին գնալ թոշակի և մեկնել Լառնակա՝ հանգստանալու։
Մանրամասները՝ տեսանյութում։

