Վենդետա լինելու է. Ռուբինյանը` Աղվան Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
Բոլորը

Ազգային ժողովի նիստերի դահլիճում հարցուպատասխան է տեղի ունեցել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանի և ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի միջև։

Աղվան Վարդանյանը, դիմելով Ռուբինյանին, արձանագրել է, որ իշխող ուժի ներկայացուցիչները նախկինում հայտարարել են ընդդիմադիր պատգամավորներին «իբրև հանցագործների» վերաբերվելու մասին։ Նա հիշեցրել է, որ պատգամավորները ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչներ են և ոչ թե քրեակատարողական հիմնարկների կալանավորներ։ Անդրադառնալով Ռուբինյանի «վենդետա լինելու է» հայտարարությանը՝ Վարդանյանը զգուշացրել է, որ վենդետան երբեք միակողմանի չի լինում և շարունակվում է անընդհատ։

Ի պատասխան՝ Ռուբեն Ռուբինյանը վերահաստատել է իր առաջարկը՝ սկսել հարաբերությունները «զրոյական կետից», բայց միևնույն ժամանակ պարզաբանել է իր դիրքորոշումը վենդետաների վերաբերյալ։ Նա նշել է, որ 2018 թվականին իշխանությունը հայտարարել էր՝ վենդետաներ չեն լինելու, սակայն նախկին ուժերը չօգտագործեցին «ուղղվելու հնարավորությունը»։՛

Ռուբինյանը շեշտել է. «Վենդետա լինելու է՝ բառիս իրավական իմաստով», ինչը ենթադրում է, որ հանցագործություն կատարած յուրաքանչյուր ոք պետք է պատժվի։ Նա նաև հավելել է, որ քաղաքական իմաստով ևս վենդետա է լինելու, քանի որ քաղաքական ուժերը պետք է պատասխանատվություն կրեն իրենց գործողությունների համար՝ օրենքի շրջանակներում։

Անդրադառնալով ԱԺ նախագահի պաշտոնին՝ Ռուբինյանը պարզաբանել է, որ թեև Սահմանադրությունը չի պահանջում քաղաքական նեյտրալություն, սակայն ինքը խոստանում է նիստերը վարելիս լինել լիապես չեզոք։ Աղվան Վարդանյանի հեգնական առաջարկով՝ ընտրվելու դեպքում գոնե առաջին վեց ամիսը «ներքև չիջնել» նախագահողի աթոռից, ինչին Ռուբինյանը պատասխանել է, որ կմտածի այդ մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։