Որտեղ է Ամենայն Հայոց կաթողիկոսը. նոր կադրեր ԱԺ նիստի լարված հատվածից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Քաղաքականություն
02.08.2026 | 10:36Իններորդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը մեկնարկել է լարված մթնոլորտում։ Չնայած նիստը նախագահող տարիքով ավագ պատգամավորի հորդորներին՝ մի կողմ թողնել տարաձայնությունները և հավաքվել պետության շուրջ, դահլիճում բուռն վեճ է բռնկվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի բացակայության պատճառով։
«Որտե՞ղ է Հայոց Հայրապետը»,- նախագահողից հետաքրքրվել է «Ուժեղ Հայաստան»-ից Նարեկ Կարապետյանը։
«Պարո՛ն նախագահող, հարց կարելի՞ է վարման կարգով։ Որտե՞ղ է Հայոց Հայրապետը։ Որտե՞ղ է»,- հետաքրքրվել է Արամ Վարդևանյանը՝ ընդգծելով, որ ըստ կանոնակարգի՝ Կաթողիկոսը պետք է ներկա լինի անդրանիկ նիստին։
Նիստը նախագահող տարիքով ավագ պատգամավոր Կնյազ Հասանովը խստորեն կոչ է արել պահպանել լռություն և չխանգարել օրակարգային ընթացակարգերին։ Նա հիշեցրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածը, ըստ որի՝ ողջույնի ելույթներից հետո պետք է տեղի ունենա պատգամավորների երդման արարողությունը։
«Դուք եկել եք խանգարելո՞ւ համար։ Այսպես չի կարելի»,- հայտարարել է նախագահողը՝ սպառնալով կիրառել կարգապահական միջոցներ, եթե պատգամավորները շարունակեն ընդհատել նիստի բնականոն ընթացքը։
Երդման արարողությունը Չնայած դահլիճում տիրող աղմուկին և ընդդիմադիրների դժգոհությանը՝ նախագահողն ընթերցել է պատգամավորի երդման տեքստը։
Մանրամասները՝ տեսանյութում։

