Իտալիան կփակի Իսպանիայի հետ սահմանները՝ Սեուտա միգրանտների հոսքի պատճառով

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Իտալիան ժամանակավորապես կդադարեցնի Շենգենյան համաձայնագրի կիրառումը Իսպանիայի նկատմամբ՝ կապված Հյուսիսային Աֆրիկայում գտնվող իսպանական Սեուտա էքսկլավում անօրինական միգրացիայի աճի հետ։ Այս մասին հայտնել են իտալական ANSA և La Stampa լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարարությանը։

Որոշումը գործնականում նշանակում է, որ Իտալիան կվերականգնի սահմանային վերահսկողությունը Իսպանիայի հետ ծովային և օդային ուղղություններով, քանի որ երկու երկրների միջև ցամաքային սահման չկա։ Միաժամանակ Իտալիայի իշխանությունները կարգադրել են ուժեղացնել վերահսկողությունը Ֆրանսիայի հետ սահմանին։

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին ավելի վաղ քննադատել էր Իսպանիայի իշխանություններին՝ Սեուտայում ստեղծված իրավիճակի պատճառով։ Նրա խոսքով՝ քաղաքից տարածված կադրերը ցույց են տալիս, որ «չվերահսկվող անօրինական ներգաղթը սպառնալիք է Եվրոպայի սահմանների անվտանգությանը»։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, արձագանքելով Մելոնիի հայտարարություններին, նշել է, որ այժմ անհրաժեշտ է ոչ թե պառակտում, այլ միասնական Եվրոպական միության կառուցում։ Նա նաև ընդգծել է, որ ԵՄ մուտքի անօրինական ուղիներից մեկը հաճախ անցնում է Իտալիայի տարածքով։

Սեուտան և Մելիլյան Իսպանիայի երկու էքսկլավներն են Հյուսիսային Աֆրիկայում և համարվում են Եվրամիության՝ Աֆրիկայի հետ միակ ցամաքային սահմանային հատվածները։

Հուլիսի սկզբին Իսպանիայի Գերագույն դատարանը որոշել էր, որ Սեուտա կամ Մելիլյա հասնելու փորձի ժամանակ ձերբակալված միգրանտներին հնարավոր չէ վերադարձնել պարզեցված ընթացակարգով։

Հուլիսի 30-ին Սեուտայի իշխանությունները հայտնել էին Մարոկկոյից քաղաք լողալով հասնող անօրինական միգրանտների թվի կտրուկ աճի մասին։ Հաջորդ օրը Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ քաղաք անօրինական մուտք է գործել շուրջ 50 հազար մարդ, որոնցից ավելի քան 48 հազարը վերադարձել են Մարոկկո։ Փորձելով հասնել Սեուտա՝ ավելի քան 50 մարդ զոհվել է։