Ռուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Ադրբեջանի ՄԻՊ-ին և Նիկոլ Փաշինյանին՝ Բաքու հայ գերիներին մարդասիրական այց կազմակերպելու կոնկրետ առաջարկով

Լուրեր

31.07.2026 | 23:31
ՀԾԿՀ նախագահը այցելել է «Երևանի ՋԷԿ». քննարկվել են էներգաբլոկի ներկայիս հնարավորությունները
31.07.2026 | 23:15
Ինչպես է Երևանի կենտրոնում բռնկվում ստորգետնյա մալուխը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 22:59
Եվրոպայի Մ18 թիմային առաջնության 6-րդ խաղափուլում Հայաստանի շախմատի թիմը հաղթել է Իսրայելին
31.07.2026 | 22:44
Իտալիան կփակի Իսպանիայի հետ սահմանները՝ Սեուտա միգրանտների հոսքի պատճառով
31.07.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.07.2026 | 22:14
Ադրբեջանցի աքսորված բլոգերին Գերմանիայում Բայրամովի և Հաջիևի հետ բախումից հետո «Իրանի գործակալ» են անվանել․ OC Media-ի անդրադարձը
31.07.2026 | 22:00
Պուտինի խոսքը Փաշինյանին օգնեց՝ հաղթել ընտրություններում․ ընդդիմությունը թիրախավորվեց որպես ռուսամետ․ Հակոբ Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 21:43
Ռուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Ադրբեջանի ՄԻՊ-ին և Նիկոլ Փաշինյանին՝ Բաքու հայ գերիներին մարդասիրական այց կազմակերպելու կոնկրետ առաջարկով
31.07.2026 | 21:28
Վահագն Խաչատուրյանը Վարդգես Մահտեսյանին Երախտագիտության մեդալ է հանձնել
31.07.2026 | 21:15
Բաքվի դատարանում հայ գերիների վերաքննիչ բողոքների քննությունն ավարտվել է․ դատավորներն անցել են որոշմանը կայացմանը
31.07.2026 | 21:10
Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
31.07.2026 | 21:00
Ծիրանի արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է, ծավալը՝ հնգակի կրճատվել
31.07.2026 | 20:51
Իսպանիայի վարչապետը միգրանտների հետ կապված ճգնաժամն անվանել է «տարածքային ամբողջականության խախտում»․ հաղորդվում է շուրջ 60,000 մարդու ներխուժման մասին
31.07.2026 | 20:40
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Նոր ընդդիմություն ԱԺ-ում՝ իշխանափոխության խոստումով․ կհաջողվի՞ Փաշինյանին հեռացնել
31.07.2026 | 20:23
Նաուրուն պաշտոնապես հայտարարել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը չեղարկելու մասին
Բոլորը

Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարություն է տարածել՝ նշելով, որ երկրորդ անգամ պաշտոնական դիմումներ է ուղարկել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով կազմակերպել  կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այցը Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին։ Նրա խոսքով՝ նախորդ դիմումների վերաբերյալ մինչ օրս պաշտոնական պատասխան չի ստացվել։

«Այս շաբաթ լրացավ Ռուբենին Ումբակիի քրեակատարողական համալիր տեղափոխելու 100 օրը։ Նա կալանքի տակ է 2023 թվականի սեպտեմբերից և այս ամբողջ ընթացքում ոչ մի անգամ հնարավորություն չի ունեցել անձամբ հանդիպելու իր ընտանիքի անդամներին։

Ավելի վաղ ես դիմումներ էի ուղարկել Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Բաքու կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այցի նախապատրաստման կապակցությամբ։

Նախաձեռնության նպատակը բացառապես մարդասիրական է՝ այցելել Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին, նրանց փոխանցել հարազատների նամակները, լուսանկարներն ու թույլատրելի անձնական իրերը, ինչպես նաև օգնել նրանց և ընտանիքների միջև կապի հաստատմանը։

Իմ կողմից ուղարկված դիմումների վերաբերյալ մինչ այս պահը պաշտոնական պատասխաններ չեն ստացվել։

Այդ իսկ պատճառով հուլիսի 30-ին ես երկրորդ անգամ եմ պաշտոնական նամակներ ուղարկել տիկին Սաբինա Ալիևային և վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՝ մարդասիրական այցի գործնական կազմակերպման վերաբերյալ կոնկրետ առաջարկություններով։ Այսօր նույն հարցով կրկին հրապարակային դիմում եմ նրանց։

Տիկին Ալիևային խնդրում եմ աջակցել Ումբակիի քրեակատարողական համալիրում պահվող հայ բանտարկյալների տեսակցության կազմակերպմանը, որոշակիացնել այցի հնարավոր ձևաչափը, ընտանիքների կողմից փոխանցվող ծանրոցների հանձնման կարգը, ինչպես նաև պատվիրակության անդամների անվտանգ մուտքի, գտնվելու և անխոչընդոտ ելքի պայմանները։

Մենք պատրաստ ենք քննարկել պաշտոնապես համաձայնեցված տարբեր ձևաչափեր, այդ թվում՝ ամբողջ պատվիրակության այցը, պատվիրակության սահմանափակ կազմով այցելությունը կամ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցչի ուղեկցությամբ այցի իրականացումը։

Մեզ համար սկզբունքային նշանակություն ունի, որպեսզի ընտրված ձևաչափն ապահովի անմիջական մարդասիրական շփում բատարկյալների հետ և հնարավորություն տա նրանց փոխանցելու հարազատների կողմից ուղարկված անձնական ու թույլատրելի այլ իրերը։
Հայաստանի Հանրապետության վարչապետին կրկին խնդրում եմ նշանակել այս նախաձեռնության համակարգման համար պատասխանատու անձի և ապահովել այցի նախապատրաստման համար անհրաժեշտ դիվանագիտական ու գործնական աջակցությունը։

Ես ցանկանում եմ գործել բաց, պատասխանատու կերպով և բացառապես պաշտոնական ուղիների միջոցով։

Ակնկալում եմ պաշտոնական պատասխան և գործնական համագործակցության պատրաստակամություն»,- գրել է նա։