Ծիրանի արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է, ծավալը՝ հնգակի կրճատվել

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 21-ին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ 2026 թվականի հունիսի 1-ից հուլիսի 19-ը Հայաստանից արտահանվել է 7654 տոննա ծիրան, որը համարժեք է ավելի քան 380 մեծ բեռնատարի։ Նախարարը նաև ընդգծել է, որ արտահանման աշխարհագրությունը լայն է։  Նա, սակայն, չի ներկայացրել, թե Հայաստանից որքան ծիրան է արտահանվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

ՍԱՏՄ-ից Factor TV-ի ստացած տվյալները փոքր-ինչ տարբերվում են Պապոյանի հրապարակած տվյալներից։ Ըստ ՍԱՏՄ-ի՝ ծիրանի արտահանումը 2026 թվականի նույն ժամանակահատվածում եղել է շուրջ 7801 տոննա։ 

Factor TV-ն նաև ուսումնասիրել է, թե նախորդ տարի որքան ծիրան և ինչ ուղղություններով է արտահանվել։ 

ՍԱՏՄ-ից ստացված տվյալների համաձայն՝ 2025 թվականի հունիսի 1-ից հուլիսի 19-ը ներառյալ Հայաստանից արտահանվել է շուրջ 40 հազար 93 տոննա ծիրան։

Այսպիսով՝ այս տարվա հունիսի 1-ից հուլիսի 19-ը ընկած ժամանակահատվածում արտահանման ծավալը կազմում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արտահանման 19.09%-ը, եթե դիտարկեք Պապոյանի նշած թիվը։ Եթե հիմք վերցնենք ՍԱՏՄ-ի տված ցուցանիշը, ապա այս տարվա արտահանումը կազմել է նախորդ տարվա 19.46 տոկոսը։

Երկու դեպքում էլ նախորդ տարի նույն ժամանակահատվածում Հայաստանից 5 անգամ ավելի շատ ծիրան է արտահանվել։

2025 թվականին հիմնական շուկան Ռուսաստանն էր

2025 թվականին Հայաստանից արտահանված ծիրանի գերակշիռ մասն ուղարկվել է Ռուսաստան։ Այդ երկիր է արտահանվել շուրջ 34 հազար 445 տոննա ծիրան, որը կազմել է ընդհանուր արտահանման մոտ 86%-ը։

Արտահանման ծավալով հաջորդել են՝

  • Վրաստանը՝ շուրջ 3647 տոննա,
  • Ուկրաինան՝ շուրջ 1115 տոննա,
  • Բելառուսը՝ 734 տոննա։

2025 թվականին ծիրան է արտահանվել նաև ԱՄԷ, Բելգիա,  Բոսնիա և Հերցեգովիա, Գերմանիա, Ղազախստան, Չեխիա, Սերբիա և Ֆրանսիա։ Ընդհանուր առմամբ, արտահանման աշխարհագրությունն ընդգրկել է 12 երկիր։

2026-ին հիմնական ուղղությունը դարձել է Ուզբեկստանը

2026 թվականին ծիրանի արտահանման կառուցվածքը փոխվել է։ Ռուսաստան ծիրանի արտահանում չի արձանագրվել, իսկ ամենամեծ շուկան դարձել է Ուզբեկստանը։

Այս տարի ամենամեծ ծավալներն արտահանվել են՝

  • Ուզբեկստան՝ շուրջ 3644 տոննա,
  • Վրաստան՝ շուրջ 2447 տոննա,
  • Ուկրաինա՝ շուրջ 900 տոննա,
  • Ղազախստան՝ շուրջ 338 տոննա,
  • Բելառուս՝ շուրջ 119 տոննա։

Ուզբեկստանին, Վրաստանին և Ուկրաինային միասին բաժին է ընկել այս տարվա ամբողջ արտահանման շուրջ 90%-ը։

2026 թվականին արտահանում է արձանագրվել նաև ԱՄԷ, Իրան, Իրաք, Գերմանիա, Լեհաստան, Ֆրանսիա, Շվեյցարիա, Ռումինիա, Ղրղզստան, Մոնղոլիա և Սինգապուր։ 

Այսպիսով՝ արտահանման աշխարհագրությունն իսկապես ընդլայնվել է․ 2025 թվականի 12 երկրի փոխարեն այս տարի հայկական ծիրան է արտահանվել 16 երկիր։ Սակայն երկրների թվի ավելացումը չի ուղեկցվել ընդհանուր ծավալի աճով․ 2026 թվականի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է հինգ անգամ։

Մարիա Խաչատրյան