Ի՞նչ է կատարվում ԱԺ-ում անդրանիկ նիստից առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Կիրակի` օգոստոսի 2-ին, տեղի կունենա 9-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը։ Նոր խորհրդարանն ունի 105 պատգամավոր։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 64, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 29, «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ: Factor TV-ն այսօր խորհրդարանում արձանագրել է, որ առաջին նիստին ընդառաջ՝ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։

Արդեն հեռացվել են նոր խորհրդարանում ներկայացվածություն չունեցող «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորների աշխատասենյակների մուտքերի մոտ փակցված անվանատախտակները։ Խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի աշխատասենյակի դուռը բաց էր, իսկ ներսում՝ ճամպրուկային տրամադրություն։

«Հայաստան» խմբակցության պատգամավորներին հատկացված աշխատասենյակների մուտքերից ևս հանվել են անվանատախտակները, սենյակները հանձնվել են՝ բացառությամբ այն պատգամավորների, որոնք վերընտրվել են և շարունակելու են աշխատանքը նոր գումարման խորհրդարանում։   

Փոփոխություններ են կատարվում նաև ՔՊ խմբակցության պատգամավորների աշխատասենյակներում։ Օրինակ՝ Հասմիկ Հակոբյանի աշխատասենյակից գույք էին դուրս բերում․ պատգամավորին նոր աշխատասենյակ կհատկացվի։  

Հեռացվել է նաև Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի անվանատախտակը։ Նա թեև կրկին պատգամավոր է ընտրվել, սակայն այլևս չի ղեկավարի հանձնաժողովը։ 

Այս պաշտոնի համար պայքարում էին ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը և ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։ Երկրորդ փուլով ընտրվել է Վիլեն Գաբրիելյանը։ 

Այս օրերի ամենաքննարկվող հարցերից է՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը ելույթ կունենա՞ Ազգային ժողովում նստաշրջանի բացմանը՝ ինչպես սահմանում է ԱԺ կանոնակարգ օրենքը։ Հայտնի է, որ մինչ այս պահը Մայր Աթոռում նիստին մասնակցելու հրավեր չեն ստացել։

ՔՊ-ն իր նախընտրական ծրագրում ներառել էր Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու, այսպես կոչված, «բարենորոգման» օրակարգը, որի առանցքային կետերից մեկն Ամենայն Հայոց կաթողիկոսի հեռացումն է։ Ուժի մե՞ջ է այս նպատակադրումը և ի՞նչ ժամկետներում կարող է կյանքի կոչվել՝ հետաքրքրվեցինք ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանից։ 

«Եթե նախընտրական ծրագրում նշել ենք դա, ապա ինչպե՞ս կարող է այսօր ուժի մեջ չլինել, բայց հիմա իրատեսական չեմ համարում խոսել դրանից»,- ասաց Դավոյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ պատասխանելով այս հարցին՝ հայտարարեց, որ ինքը Գարեգին 2-րդ Կաթողիկոսին չի ճանաչում։ Իսկ ո՞վ ելույթ կունենա խորհրդարանի առաջին նիստի բացմանը Կաթողիկոսի փոխարեն՝ հայտնի կդառնա ընդամենը երկու օրից։ 

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան