Ռուբինյանը ԱԺ պատվո մեդալով է պարգևատրել աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին
Քաղաքականություն
31.07.2026 | 18:03
Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պետական գործունեության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի, վաստակի և մատուցած ակնառու ծառայությունների համար պարգևատրվել է Ազգային ժողովի պատվո մեդալով:
Նշենք՝ Առաքելյանն այս պաշտոնում նշանակվել է 2023-ի փետրվարին՝ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ։ 8-րդ գումարման ԱԺ նախագահը մինչև օգոստոսի 2-ն արձակուրդում է գտնվելու, նրա պարտականությունները այժմ Ռուբեն Ռուբինյանն է կատարում։
Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշել է, որ Ազգային ժողովի հաջորդ նախագահ է դառնալու Ռուբեն Ռուբինյանը։
Եվգենյա Համբարձումյան

