Ո՞ր Սամվել Կարապետյանն է մեզ մեղադրում, ում աշխատավայրը ФСБ-ն է նշվա՞ծ․ եթե ռուսամետ լինեինք՝ ՌԴ-ն պատժամիջոցներ չէր կիրառի․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 21:28
Վահագն Խաչատուրյանը Վարդգես Մահտեսյանին Երախտագիտության մեդալ է հանձնել
31.07.2026 | 21:15
Բաքվի դատարանում հայ գերիների վերաքննիչ բողոքների քննությունն ավարտվել է․ դատավորներն անցել են որոշմանը կայացմանը
31.07.2026 | 21:10
Գնում եմ ԱԺ՝ դառնալու #ՔոՊատգամավորը. Արայիկ Հարությունյան
31.07.2026 | 21:00
Ծիրանի արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է, ծավալը՝ հնգակի կրճատվել
31.07.2026 | 20:51
Իսպանիայի վարչապետը միգրանտների հետ կապված ճգնաժամն անվանել է«տարածքային ամբողջականության խախտում»․ հաղորդվում է շուրջ 60,000 մարդու ներխուժման մասին
31.07.2026 | 20:40
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Նոր ընդդիմություն ԱԺ-ում՝ իշխանափոխության խոստումով․ կհաջողվի՞ Փաշինյանին հեռացնել
31.07.2026 | 20:23
Նաուրուն պաշտոնապես հայտարարել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը չեղարկելու մասին
31.07.2026 | 20:10
Լրագրողական կազմակերպությունները պահանջում են կասեցնել ԱԺ-ում ԶԼՄ-ների գործունեությունը սահմանափակող նոր կանոնները
31.07.2026 | 20:00
Ի՞նչ է կատարվում ԱԺ-ում անդրանիկ նիստից առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 19:48
Ադրբեջանն ու Կենտրոնական Ասիայի երկրները հանդիպում են անցկացրել․ հռչակագիր է ստորագրվել
31.07.2026 | 19:35
Ռոբերտ Քոչարյանը ինչո՞ւ չի գալիս ԱԺ, թիմակիցները պիտի աշխատեն, իրենք թիրախում չհայտնվե՞ն. Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 19:25
«Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
31.07.2026 | 19:15
Ո՞ր Սամվել Կարապետյանն է մեզ մեղադրում, ում աշխատավայրը ФСБ-ն է նշվա՞ծ․ եթե ռուսամետ լինեինք՝ ՌԴ-ն պատժամիջոցներ չէր կիրառի․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 19:07
Հասարակական զուգարան՝ կրպակի տակ․ ինչ է հայտնի Աբովյան փողոցում թաքնված կառույցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 19:00
Հումորից՝ «դատավճիռ»․ ինչպես Վարդավառը քննադատած ռուս բլոգերի մասին կեղծ լուրը տարածվեց համացանցում
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների շուրջ ստեղծված իրավիճակին, ընդդիմադիր գործիչների նկատմամբ հարուցված քրեական գործերին և կառավարության վարած արտաքին քաղաքականությանը։

Ի պատասխան ընդդիմության մեղադրանքին, թե իշխանությունը սրում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչը հանգեցրել է տնտեսական խնդիրների, Արսեն Թորոսյանը նշեց. «Ես զարմանում եմ՝ ոնց են կազմում էլի այդ արտահայտությունները։ Ի՞նչ է նշանակում՝ սրում ենք, ի՞նչն ենք սրում։ Այսինքն, մի երկիր մեր նկատմամբ անհամաչափ, ոչ իրավաչափ տնտեսական սահմանափակումներ է կիրառում, մենք էլ փորձում ենք դրա մասին և՛ ուղիղ երկխոսել, և՛ հրապարակային խոսել, և՛ նաև շարունակում ենք մեր տնտեսական դիվերսիֆիկացիան, սա նշանակում է՝ մե՞նք ենք ինչ-որ բան սրում։ Միգուցե, իրե՞նք են սրում՝ իրենց տարբեր ազդեցություններով թե՛ Ռուսաստանի Դաշնությունում, թե՛ այլ վայրերում, և օգտագործում են իրենց ազդեցությունները այնտեղ, կամ իրենց են օգտագործում, որ Հայաստանի նկատմամբ այդ անհամաչափ և ոչ իրավաչափ պատժամիջոցները կամ սահմանափակումները կիրառվեն»։

Թորոսյանը այս մոտեցումը որակեց որպես օտարերկրյա ազդեցության գործակալի խոսույթ. « Մոտավորապես այն տրամաբանությունն է, որ մենք ենք մեղավոր, որ մեր վրա հարձակվել են, մենք ենք մեղավոր, որ պատերազմ է սկսվել»։

Անդրադառնալով ընդդիմադիր գործիչ Սամվել Կարապետյանի նախընտրական հայտարարությանը, թե Փաշինյանի վերընտրվելու դեպքում Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ կլինի՝ Թորոսյանը նշեց. «Դա մարգարեություն չէ, հասկանո՞ւմ եք, դա պլան է։ Պլան։ Պլանի կատարում է դա։ Ակնհայտ է, որ դա իր պլանն է եղել կամ իրենց պլանն է եղել, և ըստ էության, նորից եմ կրկնում, իրենք իրենց ազդեցությունը, կապերը կամ հակառակը՝ երկուսն էլ փոխկապակցված, օգտագործում են Հայաստանի Հանրապետության դեմ, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ, տնտեսական ազատությունների դեմ, անկախության դեմ»։

Ինչ վերաբերում է ընդդիմադիր գործիչների նկատմամբ հարուցված քրեական գործերի քաղաքական ենթատեքստին, Թորոսյանը կտրականապես հերքեց, որ դրանք քաղաքական պատվեր են՝ դրանք կապելով կոնկրետ հանցագործությունների հետ։ «Ո՛չ, այդպես չի, որովհետև… դա պատասխան է ուրիշ բանի։ Դա պատասխան է հանցագործություններին, որոնք կատարվել են մի մասը շատ վերջերս՝ շատ թարմ հանցագործությունների, այդ պետության զավթման փորձի, ու ամենևին կարևոր չէ՝ դրա հետևում ով է կանգնած, կամ ինչ երկիր, կամ ինչ նախագահ, և նաև անցյալում՝ ավելի հեռավոր անցյալում կատարված հանցագործությունների»։

Թորոսյանի խոսքով՝ այս գործընթացները ժողովրդավարության կարևորագույն բաղադրիչի՝ օրենքի գերակայության հաստատմանն են ուղղված։ «Ժողովրդավարության ամենամեծ ու կարևոր կոմպոնենտներից մեկը գիտե՞ք որն է՝ օրենքի և իրավունքի գերակայությունը։ Rule of Law՝ օրենքի գերակայությունը, եթե չկա այդ երկրում, այդտեղ ժողովրդավարության մասին խոսելն ավելորդ է և անիմաստ։ Կապել օրենքի գերակայությունը ու անունը դնել, վերցնել ու դրա անունը դնել հակաժողովրդավարական միջոց, դա նոնսենս է։ Օրենքի գերակայությունը ժողովրդավարական միջոց է և ժողովրդավարական պետությունների պաշտպանության միջոց է»։

Վերլուծելով ՌԴ նախագահի կողմից շնորհավորանքի բացակայությունը Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ՝ Թորոսյանը նշեց․ «Դա մի քաղաքական գծի շարունակություն է, ինչի մասին քիչ առաջ խոսեցինք, այսինքն, ըստ էության, որովհետև որևէ երկրում՝ հարևան, դաշնակից կամ որևէ, կարող են լինել այս կամ այն պետության համար, հիմա կոնկրետ այս դեպքում Ռուսաստանի Դաշնության մասին է խոսքը, կարող են լինել ցանկալի և ոչ ցանկալի իշխանություններ։ Եթե դա նշանակում է, որ մենք այդպես անցանկալի իշխանություններ ենք, միգուցե, բայց դա շատ բան չի փոխում իրական կյանքում և գետնի վրա, որովհետև Հայաստանի Հանրապետությունում իշխանությունները ձևավորվում են ժողովրդի կողմից, ոչ թե ինչ-որ մեկի ցանկությամբ»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան