Թրամփը կհանդիպի կաբինետի անդամների հետ՝ քննարկելու Իրանի հետ պատերազմի հարցը

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր ավելի ուշ Քեմփ Դեյվիդի նստավայրում կաբինետի նիստ կգումարի, որտեղ կքննարկի՝ ինչպես լուծել Իրանի դեմ իր պատերազմի հարցը, գրում է The Guardian-ը։

Նա նաև կցանկանա գտնել բենզինի գներն իջեցնելու միջոց, քանի որ հանրապետականները մոտենում են նոյեմբերի միջանկյալ ընտրություններին։ Սա նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում Քեմփ Դեյվիդ ընդամենը երրորդ այցն է․ Թրամփը գրեթե չի այցելել Արևմտյան Մերիլենդ նահանգի լեռան գագաթին գտնվող նախագահական հանգստավայր։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարոլայն Լիվիթն անցյալ շաբաթ ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ սա Թրամփի պաշտոնավարման երկրորդ ժամկետի 13-րդ կաբինետի նիստն է, և որ դա «շատ զվարճալի և տարբերվող բան կլինի կաբինետի անդամների համար»։

Հանդիպման օրակարգը, հավանաբար, մեծապես կկենտրոնանա արտաքին քաղաքականության վրա, հաղորդում է Reuters-ը:

Թրամփը շարունակում է Իրանի թիրախների դեմ հարվածները՝ առանց որևէ ավարտի, որը, ըստ ԱՄՆ նախագահի, սկզբում տևելու էր ընդամենը մի քանի շաբաթ, բայց արդեն հինգ ամիս է անցել։

Իրանական պատերազմը բենզինի գների կտրուկ աճի պատճառ է դարձել և բացասաբար է անդրադարձել նրա ժողովրդականության վրա ամբողջ ԱՄՆ-ում: Այս շաբաթ Reuters-Ipsos-ի հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների միայն մեկ երրորդն է աջակցում պատերազմին, ինչը հարցման մեջ ամենացածր ցուցանիշն է հակամարտության սկզբնական օրերից ի վեր։

Մինչ այդ, Դոնալդ Թրամփը հինգշաբթի երեկոյան հայտարարել է, որ իր նախաձեռնած, այսպես կոչված, «Խաղաղության խորհուրդը» համաձայնության է եկել ՀԱՄԱՍ-ի զինյալների և Գազայի այլ զինված խմբավորումների լիակատար զինաթափման վերաբերյալ: Իսրայելը դեռևս պաշտոնապես չի արձագանքել այս ծրագրին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի