Շանթ Սարգսյանը 6-րդ տեղն է գրավել Oskemen Open-ում
Ղազախստանում հուլիսի 21-29-ին կայացած «Oskemen Open 2026» շախմատի միջազգային մրցաշարին մանսկացել են Հայաստանի ներկայացուցիչները:
Մրցաշարի «Masters» խմբում Հայաստանի հավաքականի անդամ Շանթ Սարգսյանը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և զբաղեցրել 6-րդ տեղը:
Նույն խմբում հանդես է եկել նաև ՖԻԴԵ-ի վարպետ Միքայել Մանվելյանը, որը հավաքել է 4 միավոր:
«Open» խմբում Սեդրակ Մաթևոսյանը վաստակել է 4.5 միավոր:

