Մոսկվան հայտարարում է, թե «ՌԴ-ն իրավունք ունի ՀՀ-ից փոխհատուցում պահանջել» երկաթուղու հետ կապված պարտավորությունների միակողմանի վերանայման դեպքում

Լուրեր

06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանն իրավունք կունենա Հայաստանից փոխհատուցում պահանջել, եթե Երևանը միակողմանիորեն վերանայի «Հարավկովկասյան երկաթուղու» (ՀԿԵ) շրջանակում պարտավորությունները, դա «ռուսական ընկերության անվճար ակտիվ չէ», այլ ձեռնարկություն, որում ներդրվել է ավելի քան 30 միլիարդ ռուբլի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետի՝ ՀԿԵ-ի վերաբերյալ հայտարարությունները, գրում է Ինտերֆաքսը։

Միաժամանակ, նա նշել է, որ Հայաստանի վարչապետի հայտարարությունները «Հարավկովկասյան երկաթուղու» վերաբերյալ «հնարավորություն են՝ հիշեցնելու այն նշանակալի առավելությունների մասին, որոնք ստանում է երկրի տնտեսությունը  ԵՏՄ-ին անդամակցության և, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի Դաշնության հետ առևտրի շնորհիվ»։

«Հայաստանը ԵՏՄ անդամ է 2015 թվականից։ Անդամակցության շնորհիվ ԵՏՄ պահանջներին համապատասխանող հայկական ապրանքներն անարգել մուտք ունեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի շուկաներ։ ԵՏՄ-ին անդամակցության ընթացքում (2015-2025) հայկական արտահանումը միության երկրներ աճել է ավելի քան 13 անգամ՝ 240 միլիոն դոլարից հասնելով 3,2 միլիարդ դոլարի»,- ասել է Ռեշետնիկովը։

Նրա խոսքով՝ հայկական ավանդական արտահանման՝ սննդամթերքի, գյուղատնտեսական արտադրանքի և ալկոհոլի ավելի քան 80%-ը առաքվում է ԵՏՄ երկրներ։

«Միությանն ինտեգրումը պաշտպանում է հայ արտադրողներին, որակի և լոգիստիկայի միասնական պահանջների շնորհիվ այս ապրանքները շարունակում են պահանջարկ ունենալ միության ներսում։ Սակայն այլընտրանքային շուկաներ մուտք գործելը պահանջում է արտադրական շղթաների երկարատև վերակառուցում և բարձր առևտրային ռիսկեր է պարունակում»,- նշել է ռուս պաշտոնյան։

Նրա խոսքով՝ ԵՏՄ-ն ոչ միայն վաճառքի  առանցքային շուկա է, այլև Հայաստանի տնտեսության համար անհրաժեշտ ռեսուրսների գլխավոր մատակարարը։

«Միության ընդհանուր գազի շուկայի շրջանակում Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում հազար խորանարդ մետրի համար 177,5 դոլարով։ Եվ եթե համեմատենք այս գինը ներկայիս «եվրոպական» գազի գների հետ, որոնք ներկայում գերազանցում են հազար խորանարդ մետրի համար 600 դոլարը, դա կարելի է բնութագրել միայն որպես սուբսիդիա։ Այս գումարը կազմում է տարեկան շուրջ 1 միլիարդ դոլար։ Դժվար թե միությունից դուրս որևէ մեկը կարողանա Հայաստանին առաջարկել նման պայմաններ»,- շեշտել է Ռեշետնիկովը։

Նա ասել է, թե «խոսելով ԵՄ-ին միանալու և ԵՏՄ-ին այլընտրանքներ փնտրելու մասին՝ նախևառաջ պետք է հաշվի առնել տեղում առկա տնտեսական իրավիճակը»։ Նա նշել է, թե փորձագիտական ​​գնահատականների համաձայն՝ եթե Հայաստանը կորցնի ԵՏՄ շուկա մուտքը որպես լիիրավ անդամ, միության երկրներ նրա արտահանումը կնվազի ավելի քան 60%-ով։

«Դա տեղի կունենա մաքսային և այլ տեսակի սահմանային վերահսկողության վերականգնման, ապրանքների համար հայկական փաստաթղթերի ավտոմատ ճանաչման դադարեցման և լոգիստիկ ծախսերի աճի պատճառով։ Իսկ գազի համար մաքսատուրքերի (30%) նվազեցման շնորհիվ Հայաստանը տարեկան խնայում է 120 միլիոն դոլար։ Սա ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության իրական այլընտրանքն է, որի մասին Հայաստանի ղեկավարությունը բաց հայտարարում է»,- ասել է նա։

«Հարավկովկասյան երկաթուղիների հետ կապված իրավիճակը պետք է դիտարկել նույն տրամաբանությամբ։ Սա ռուսական ընկերության համար անվճար ակտիվ չէ, այլ ձեռնարկություն, որում մենք արդեն ներդրել ենք ավելի քան 30 միլիարդ ռուբլի, ձեռք ենք բերել նոր շարժակազմ և զարգացնում ենք ենթակառուցվածքներ՝ հիմնվելով պայմանագրային պարտավորությունների վրա։ Եթե այդ պարտավորությունները միակողմանիորեն վերանայվեն, և մեր ներդրողին վնաս հասցվի, մենք հիմքեր կունենանք փոխհատուցում պահանջելու։ Հարցի դրվածքը, որ Ռուսաստանը նման իրավիճակում պետք է հավելյալ վճարի Հայաստանին, անհիմն է»,- հավելել է նա։

Ռեշետնիկովը նշել է, թե եվրասիական ինտեգրման նախագիծն ինքնին «հաջողությամբ զարգանում է. 2015-2025 թվականներին միության երկրների միջև փոխադարձ առևտուրն ավելի քան կրկնապատկվել է՝ 45,6 միլիարդ դոլարից հասնելով 95,1 միլիարդ դոլարի, իսկ այս տարվա առաջին հինգ ամիսներին միության երկրների միջև փոխադարձ առևտուրն աճել է ևս 8%-ով (հասնելով 39,3 միլիարդ դոլարի)»։

«Միության փոխադարձ առևտրաշրջանառության մեջ Հայաստանի բաժինը չի գերազանցում 3,4%-ը (3,2 միլիարդ դոլար): Հետևաբար, տնտեսական տեսանկյունից այն միտքը, որ ԵՏՄ-ն գոյություն չէր ունենա առանց Հայաստանի, մեղմ ասած, չափազանցություն է: Պատմությանը նայելով՝ կարևոր է ընդգծել, որ եվրասիական ինտեգրման նախագիծը հաջողությամբ գոյություն է ունեցել և զարգացել է առանց Հայաստանի՝ Միասնական տնտեսական տարածքի և Մաքսային միության տեսքով, որը ստեղծվել է 2010 թվականին Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի կողմից: Եթե Հայաստանը շարունակի իր ուղին դեպի Եվրոպական Միություն, այն գոյություն կունենա և կզարգանա առանց նրա»,- հայտարարել է Ռեշետնիկովը:

Ավելի վաղ էլ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզերովը մեկնաբանել էր, որ «Ռուսական երկաթուղիներ»-ը մտադիր է ամբողջ ծավալով կատարել Հայաստանի հետ երկաթուղային կոնցեսիայով ստանձնած իր պարտավորությունները, սակայն իրավունք ունի ակնկալել ներդրումների վերադարձ, եթե պայմանները փոխվեն կամ կոնցեսիան դադարեցվի։ Նրա խոսքով՝ 2008-ից 2025 թվականներին «Ռուսական երկաթուղիներ»-ի միջոցներից ներդրումները և «Հարավկովկասյան երկաթուղու» (ՀԿԵ) եկամուտները կազմել են մոտավորապես 396,3 միլիոն դոլար։ Բաժնետերերին դիվիդենտներ երբեք չեն վճարվել. ամբողջ շահույթն ուղղվել է երկաթուղու զարգացմանը, ասել է նա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի հայտարարել էր, որ Հայաստանը պետք է հնարավորություն ունենա օգտագործել իր երկաթուղիները, որոնք գտնվում են Ռուսաստանի կոնցեսիոն կառավարման ներքո, ինչպես նպատակահարմար գտնի։

«Երկաթուղու հետ կապված քննարկում չի եղել, բայց երկաթուղու հետ կապված մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը. դա մեր սեփականությունն է, և Հայաստանի Հանրապետությունը պետք է հնարավորություն ունենա այդ երկաթուղին օգտագործել այնպես, ինչպես նպատակահարմար է գտնում։ Ես ուզում եմ շատ հստակ լինել այս հարցով. այլընտրանք չկա սրան։ Բավարար չափով, բայց ոչ անվերջ՝ այդ հարցը պետք է լուծվի։ Ես ուզում եմ շատ հստակ լինի»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր Նիկոլ Փաշինյանը։

«Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ-ն, որը գործում է Հայաստանում, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ձեռնարկությունն է։ ՀԿԵ-ն կառավարում է Հայաստանի երկաթուղային տրանսպորտի համակարգը՝ 2008 թվականին կնքված կոնցեսիոն պայմանագրի համաձայն։ Պայմանագիրը կնքվել է 30 տարով՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի