«Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ». ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունը

Լուրեր

31.07.2026 | 00:19
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» 10 ֆուտբոլիստով պարտվեց «Կլուժին»
30.07.2026 | 23:29
Խուդաթյանն Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային համագործակցությունը
30.07.2026 | 23:14
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է հրամանատարական հավաքի մասնակիցներին
30.07.2026 | 23:07
«Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ». ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունը
30.07.2026 | 23:02
Wildberries-ը իրականացրել է տուժած վաճառողներին աջակցող վճարումների երկրորդ փուլը. հայտարարություն
30.07.2026 | 22:43
Հունաստանում անտառային հրդեհները շարունակում են տարածվել․ Կրետեում դրանք տարհանման և հրշեջների մահվան պատճառ են դարձել
30.07.2026 | 22:30
Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.07.2026 | 22:26
Միրզոյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ծրագրերին առնչվող հարցեր
30.07.2026 | 22:16
Քննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը
30.07.2026 | 22:03
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դուրս է գալիս քաղաքականությունից և փակում իր ընդդիմադիր կուսակցությունը
30.07.2026 | 21:52
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» դուրս մնաց պայքարից, «Նոան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 21:40
Սարերում քաղաքացին մառախուղի պատճառով մոլորվել է. փրկարարները հայտնաբերել են նրան
30.07.2026 | 21:27
Աջափնյակում ուժեղացված ծառայություն է իրականացվել․ հայտնաբերվել են հրազեն և թմրամիջոց. ՆԳՆ
30.07.2026 | 21:13
Wildberries-ի ներկայացուցիչները վստահեցնում են՝ տուժած վաճառողների փոխհատուցման մեխանիզմները շուտով պատրաստ կլինեն
30.07.2026 | 21:00
ՀՀ-ն պիտի դնի 102-րդ բազայի դուրսբերման, երկաթուղին ՌԴ-ից վերադարձնելու հարցը․ պատժամիջոցները չի չեղարկի․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՈՒԵՖԱ-ն և իր անդամ ասոցիացիաները չեն մասնակցի ՖԻՖԱ-ի մրցաշարերին, մինչև ՖԻՖԱ-ն չվերանայի իր որոշումը։ ՀՖՖ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր պաշտոնական հայտարարություն է տարածել ՈՒԵՖԱ-ն։

Ըստ հայտարարության՝ ՈՒԵՖԱ-ն և իր բոլոր 55 անդամ ասոցիացիաները միասնական են և միաձայն մերժում են Աշխարհի առաջնության ու ՖԻՖԱ-ի մյուս մրցաշարերի սեփականության իրավունքը մասնավոր ներդրողներին փոխանցելու ՖԻՖԱ-ի առաջարկը: «Քանի դեռ այս առաջարկն ամբողջությամբ չի չեղարկվել, եվրոպական ոչ մի հավաքական չի մասնակցի ՖԻՖԱ-ի որևէ մրցաշարի», – նշվում է հայտարարությունում։

ՈՒԵՖԱ-ի տարածած հայտարարության մեջ առանձնացվում են հետևյալ հիմնարար կետերը.

Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ։ Այն ֆուտբոլային մեծագույն ժառանգություն է, որը տասնամյակների ընթացքում ստեղծել են ֆուտբոլիստները, հավաքականները և երկրպագուները։ Այն չի կարող դիտարկվել որպես կոմերցիոն կամ ներդրումային արտադրանք։

ՖԻՖԱ-ն այս նախագիծը մշակել է գաղտնի՝ առանց ֆուտբոլային հանրության, լիգաների և ասոցիացիաների հետ բովանդակային քննարկման։ ՈՒԵՖԱ-ն սա որակում է որպես բացահայտ ճնշում, հարկադրանք և առաջնորդության ձախողում։

Մասնավոր ներդրողների հայտնվելով ֆուտբոլը կփոխվի ընդմիշտ։ Բոլոր հիմնական որոշումները՝ խաղացանկերից մինչև մրցաշարերի ձևաչափեր, այլևս կայացվելու են ոչ թե հանուն սպորտի զարգացման, այլ բաժնետերերի ֆինանսական շահույթը առավելագույնի հասցնելու համար։

«ՈՒԵՖԱ-ն և անդամ ասոցիացիաները վճռական են պաշտպանելու համաշխարհային ֆուտբոլի շահը և թույլ չեն տալու վտանգել սպորտի ապագան հանուն ֆինանսական օգուտի: Աշխարհի առաջնությունը պատկանում է ֆուտբոլին, և Եվրոպան թույլ չի տա վաճառել այն», – ասված է հայտարարության վերջում։