Քննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը

Լուրեր

27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի շրջանակում ձևավորված աշխատանքային խմբի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Եվրոպական հանձնաժողովի առաջին գնահատման զեկույցում ներկայացված առաջարկությունների կատարման ընթացքն ու առաջիկա անելիքները։

«Քննարկման հիմնական թեման Եվրոպական հանձնաժողովի կողմից վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի գնահատման առաջին զեկույցում ներկայացված առաջարկությունների կատարման ընթացքն էր։

Արմեն Ղազարյանը նշել է, որ ընդլայնված կազմով հանդիպումը հնարավորություն է տալիս մեկ հարթակում ամփոփել մինչ այժմ կատարված աշխատանքը և հստակեցնել հետագա քայլերը։

Փոխնախարարը կարևորել է շահագրգիռ գերատեսչությունների միջև առավել սերտ և արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով նախատեսված աշխատանքները սահմանված ժամկետներում իրականացնելու անհրաժեշտությունը։

Աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են Եվրոպական հանձնաժողովի առաջին զեկույցից բխող 54 առաջարկությունների կատարման ընթացքը՝ ըստ իրենց ոլորտների։

Ներկայացվել են Բնակչության պետական ռեգիստրի վերաբերյալ օրենսդրական բարեփոխումների, ծրագրային ապահովման, կենսաչափական տվյալների պաշտպանության, կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ներդրման, ինչպես նաև փաստաթղթերի անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքները։

Նշվել է, որ սահմանների համալիր կառավարման ոլորտում նախատեսված աշխատանքների արդյունավետ իրականացումը պահանջում է գերատեսչությունների համակարգված համագործակցություն։ Այդ համատեքստում կարևորվել են անձնակազմի կարողությունների շարունակական զարգացումը, ոլորտային վերապատրաստումների իրականացումը, ինչպես նաև սահմանապահների կրթության և վերապատրաստման համակարգի կատարելագործումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև «ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ՀՀ կառավարության միջոցառումների պլանի» նախագծի առաջին և երկրորդ ուղղություններով նախատեսված գործողությունները։

Մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները»,- ասվում է հաղորդագրությունում։