Ջանես Նազարյանն ու Բաքվում մեդալ նվաճած մյուս հայ ըմբիշները վերադարձել են հայրենիք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
Բոլորը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը հայրենիք է վերադարձել Բաքվում անցկացվող աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությանը մասնակցելուց հետո:

Հայաստանի թիմն ԱԱ-ին մասնակցել էր 10 ըմբիշով ու նվաճեց 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ: Ջանես Նազարյանը (71 կգ) նվաճել էր աշխարհի Մ-17 չեմպիոնի կոչումը, իսկ Արարատ Ավետիսյանը (48 կգ) և Գևորգ Հարությունյանը (51 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր:

Հայրենիք վերադառնալուց հետո Ջանես Նազարյանը կիսվել է տպավորություններով:

«Նպատակս չեմպիոն դառնալն էր, դրա համար մեծ աշխատանք էինք կատարել: Ամեն բան շատ լավ ընթացավ: Որոշ սխալներ եղան, որոնք կարող էին ինձ խանգարել այդ ճանապարհին, բայց, փառք Աստծո, կարողացա հասնել հաղթանակի: Տպավորություններս շատ լավ են: Ուրախ եմ, որ կարողացել եմ ուրախացնել մեր ազգին և բարձր պահել մեր դրոշը: 100 տոկոս վստահություն չկար, բայց մարզիչիս հանգստությունը փոխանցվեց նաև ինձ»,- ասել է Ջանես Նազարյանը:

Հուլիսի 31-ին Բաքվում մեկնարկելու է նաև ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունը: Հայաստանի Մ-17 հավաքականն ԱԱ-ում կունենա 6 մասնակից՝ Մուրադ Ղարիբյան (51 կգ), Դավիթ Բալեյան (55 կգ), Գրիշա Գևորգյան (60 կգ), Էրիկ Պապիկյան (65 կգ), Վարուժան Ասլանյան (71 կգ), Վահե Ասլանյան (80 կգ):