Դատախազությունն ընթացք է տվել Լիպարիտ Դրմեյանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Գլխավոր Դատախազությունն ընթացք է տվել Լիպարիտ Դրմեյանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Այս մասին Factor TV-ին հայտնեցին իրավապահ կառույցից։

Հիշեցնենք, որ այսօր Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ իրավապահ մարմինները պետք է ուսումնասիրեն, թե ինչպես է պետական համակարգում աշխատած անձը, իր խոսքով, սպասարկել մասնավոր ընկերության շահերը և հետագայում հայտնվել ընդդիմադիր քաղաքական ուժի ցուցակում։

Խոսելով ՀԷՑ-ի նախկին սեփականատերերի հետ կապված արբիտրաժային վեճի մասին՝ Փաշինյանը պնդեց, որ նախկինում պետական համակարգում եղել է անձ, որը կառավարության դիրքորոշմանը հակասող գրություններ է ներկայացրել։

«Պարզվեց՝ իրենք մարդ ունեին էս շենքում, էդ մարդուն շենքից դուրս հրավիրեցինք, բա ասո՞ւմ եք կոռուպցիա։ Բա էդ կոռուպցիա չի՞: Իմիջիայլոց, որևէ մեկը հետաքննե՞լ է էդ մարդու գործունեությունը: Կառավարության դիրքորոշմանը հակասող գրություններ է գրել էդ մարդը։ Վարչապետի հանձնարարականին հակասող գրություններ է գրել էդ մարդը։ Դա պիտի արժանանա իրավական գնահատականի», – ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այդ անձը հետագայում հայտնվել է կուսակցություններից մեկի ընտրական ցուցակում, ինչը, ըստ վարչապետի, պետք է նույնպես ուսումնասիրվի։

«Հետո գնացել ա, հայտնվել «Եռագլուխ» կուսակցության պոչում։ Էս պատահակա՞ն ա։ Էդ տենց պատահակա՞ն ա ստացվել։ Հետո պարզվեց՝ «Եռագլուխ» կուսակցության պոչը ինչ-որ տեղերից ֆինանսավորում ա ստանում։ Էդ պատահականությո՞ւն ա։ Ոչ մեկ չի հետաքննել դա», – նշեց նա։

Փաշինյանը հայտարարեց, որ հաղորդում է տալիս հնարավոր հանցագործության մասին՝ միաժամանակ ընդգծելով, որ չի խախտում որևէ մեկի անմեղության կանխավարկածը։

«Ես հիմա նաև առիթից օգտվելով հրապարակային հաղորդում եմ տալիս հանցագործության մասին։ Որևէ մեկի անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտել, բայց ես կարծում եմ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ, իրավապահ մարմիններն էլ պետք է քննարկեն։ Ո՞նց կարա պարզվի, որ էս շենքում մասնավոր ընկերության շահերը սպասարկող մարդ ա եղել», – ասաց վարչապետը։

Նա, առանց անունը նշելու, կոչ արեց ստուգել Լիպարիտ Դրմեյանի գործունեությունը, հնարավոր կապերը, հաշիվներն ու ունեցվածքը։

«Պետք ա ստուգվեն հաշիվները, պետք ա ստուգվի ունեցվածքը։ Տեսնենք՝ էդ մարդը էդ ի՞նչ էր անում, ստեղից լրատվական ու քաղաքական դաշտին ինֆորմացիաներ էր տալիս», – ասաց Փաշինյանը։

Փաշինյանը նաև նշեց, որ պետական ապարատի ներսում գործել է «տրոյական ձի» ( նկատի ունի Լիպարիտ Դրմեյանին-խմբ․):

«Հիմա իրավապահներին կոչ եմ անում՝ հաղորդում եմ տալիս, թող տրոյական ձիու գործունեությունը քննեն։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննե՞լ ա կոռուպցիան։ Ես նաև պատասխան եմ պահանջում ինստիտուտներից՝ քննե՞լ են էդ դեպքը, թե՞ չեն քննել», – հայտարարել է Փաշինյանը։

Նա հավելեց, որ պետական մարմիններից պատասխան է ակնկալում՝ արդյոք նման դեպքը ուսումնասիրվե՞լ է, թե՝ ոչ։

Հիշեցնենք, որ 2025-ի հուլիսին Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը դիրքորոշում էր հայտնել, որ «Ստոկհոլմի արտակարգ արբիտրի վճիռները ենթակա են պարտադիր կատարման»։ Դրան հաջորդել էր վարչապետի հայտարարությունը, որ Կառավարության անունից ՀԷՑ-ի գործով Արբիտրաժային դատարանի որոշումը պարտադիր կատարելի համարող պաշտոնյաները պետք է ազատման դիմում գրեն։ Օրեր անց Դրմեյանը վարչապետի որոշմամբ ազատվել էր պաշտոնից։

Լիպարիտ Դրմեյանը 2026-ի ընտրություններին մասնակցում էր «Միասնության թևեր» կուսակցության ցուցակով։

Factor TV-ն փորձեց նրանից ևս մեկնաբանություն ստանալ, սակայն Դրմեյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։

 

Արփի Հակոբյան