Օդեսայի ափերի մոտ ադրբեջանցիներով ևս մեկ նավ է հարձակման ենթարկվել
Քաղաքականություն
30.07.2026 | 17:41
Օդեսայի ափերի մոտ հարձակման է ենթարկվել ադրբեջանցի անձնակազմով ևս մեկ նավ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Աջակցություն Ադրբեջանի նավաստիներին» հասարակական միավորման ղեկավար Իլհամ Նասիրովը հայտնել է, որ հարձակման է ենթարկվել Albatros Corporation-ին պատկանող ATA-2 առևտրային նավը (IMO 9387669)։ Նրա խոսքով՝ բեռնատար նավին երեք անօդաչուներ են հարվածել։ Նավը զգալի կառուցվածքային և մեխանիկական վնասներ են ստացել, սակայն մնացել է ջրի վրա։
Անձնակազմն այժմ շարժվում է դեպի Ռումինիայի տարածքային ջրեր։
Հարձակման ենթարկված բեռնատար նավի վրա անձնակազմի 13 անդամ կա, որոնցից 12-ը Ադրբեջանի քաղաքացիներ են, մեկը՝ Թուրքիայի։ Նախնական տեղեկություններով՝ ոչ ոք չի տուժել։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Օդեսայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարձակման էր ենթարկվել նաև Atlas Bey քաղաքացիական առևտրային նավը, որում Ադրբեջանի քաղաքացիներ էին եղել։ Նավի կապիտան Սամեդ Նասրուլլաևը զոհվել էր հարձակման ժամանակ, իսկ Ադրբեջանի տասը քաղաքացիների հաջողվել էր ափ հասնել։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

