Ծառուկյանին ասացի` էս ինչ վիճակ ա, ոնց որ գոմ լինի, ամոթ ա. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

30.07.2026 | 15:01
Արմեն Աշոտյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
30.07.2026 | 14:50
Մարտունիում շների հարձակումից փրկված արջի քոթոթը տեղափոխվել է մասնագիտացված կենտրոն
30.07.2026 | 14:38
Ստորգետնյա անցում` քանդված կրպակի տակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:32
Ես ունեմ մեղք, բանակի ղեկավարության վրա պետք չի գցել. Փաշինյանը` զոհերի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:25
Քանդում ենք փողոցի բոլոր կրպակները. Ավինյանը խիստ մոտեցում ունի ինքնակամերի մասով. Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:16
Մեր երկաթուղին ա, վերականգնում ենք, ի՞նչ խնդիր կա․ Փաշինյանը՝ հայտարարված մրցույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:16
Եվրոպան դիտարկում է ՊՍԺ-ի նախագահին ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրելու տարբերակը
30.07.2026 | 14:09
Հարց ծագի՝ դե յուրե որոշումներ կկայացնենք, եթե անհամաձայնություն կա՝ կգնանք արբիտրաժ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:03
Փաշինյանը ներկայացրեց նոր խոսնակին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:57
Տեղյակ եմ` Աննա Հակոբյանին ինչ սպառնալիքներ են եղել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 13:52
Փաշինյանը` արցախցիների վարորդական իրավունքը նոր օրենքի շրջանակներում վերականգնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:45
ՌԴ-ն խնդիր է տեսնում, որ ՀՀ-ն այլ պետությունների հետ ռազմավարական փաստաթղթեր է ստորագրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 13:33
Հայաստանի պատանի ինֆորմատիկները Եվրոպական օլիմպիադայում 4 մեդալ են նվաճել
30.07.2026 | 13:27
Ով է փոխարինելու Ռուբինյանին հայ-թուրքական բանակցություններում. Փաշինյանի պատասխանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:24
Կասեցվել է «88 սուպերմարկետ»-ում գործող հացաբուլկեղենի արտադրամասի աշխատանքը
Բոլորը

«Լուրերով նայում եմ՝ վերևից կադրեր են ցույց տալիս «Արարատցեմենտ» գործարանից: Դուք տեսե՞լ եք այդ կադրերը. այդ 21-րդ դարի գործարանը, դա ավեր է ընդամենը, թալանի օբյեկտ է: Միլիարդներ են աշխատել, միլիարդներ են տարել»,-այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես դրոնից կադրերը չունեի, այդ գործարանի մոտով անցել եմ, մոտ 2 տարի առաջ պարոն Ծառուկյանին մի առիթով ասել եմ՝ ամոթ է, գոնե մուտքը… ինչ վիճակում է, ոնց որ գոմ լինի: Միլիարդների շրջանառություն… գոնե մուտքի հատվածը կարգի բերեք, մի քանի կոպեկ փող դրեք, կարգի բերեք: Մուտքի հատվածը գնացեք նայեք, վերևից կերևա՝ այդ գործարանի սեփականատե՞ր է այդ օգտագործողը, թե՞ սեփականատեր չի: Հիմա, փառք Աստծո, անցել է պետության կառավարմանը:

Եվ ես համոզված եմ որ ինչպես ՀԷՑ-ի դեպքում, դեռ շատ նորություններ կիմանանք: Ինչքան ՀԷՑ-ում բացահայտումները շատանում են, այնքան կալուգացի օլիգարխի ցանկությունը՝ նոր բարեգործություններ անելու, մեծանում է՝ հասկանալիորեն ցույց տալու համար, որ այդ թալանածը մենակ իր համար չի, կիսվում է ինքը ժողովրդի հետ: Ժողովրդի հետ կիսվելու մենակ մի ձև կա. դա պետական և համայնքային միջոցներն են, որովհետև դա է ժողովրդի գրպանը: Ուրիշ մնացած տեղերում դա թակարդ է ժողովրդի համար, ինչպես տեսել ենք նախորդող շրջանում»,-ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Եվգենյա Համբարձումյան