Մադրիդի իշխանությունները փակել են Լա Լիգայի ստադիոններից մեկը
Մադրիդի իշխանությունները դադարեցրել են «Ռայո Վալեկանոյի» տնային ստադիոն «Վալեկասի» գործունեությունը, հաղորդում է AS-ը:
Նման որոշում է կայացվել վթարային աշխատանքներ իրականացնելու համար: Տարածքի զննման ընթացքում արձանագրվել են հրդեհային պաշտպանության համակարգերի, էլեկտրական լարերի և արտակարգ լուսավորության անսարքություններ: Նախնական գնահատականներով՝ վերանորոգումը կտևի 2-6 ամիս։
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունը մեկնարկելու է օգոստոսի 15-ին: Նոր մրցաշրջանում «Ռայո Վալեկանոյի» առաջին տնային խաղը նախատեսված է օգոստոսի 20-ին: Հանդիպումը կտեղափոխվի այլ ստադիոն:
Նախորդ մրցաշրջանում «Ռայո Վալեկանոն» 8-րդ տեղն էր գրավել Լա Լիգայում, ինչպես նաև հասել էր Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ:

