Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլով նախատեսվում է հիմնանորոգել Հավերժության տաճարի ևս երեք մույթ և նորոգել թանգարանային հատվածը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հետևել է աշխատանքների ընթացքին։

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներին հետևելու նպատակով։
Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։
Բարեկարգման երկրորդ փուլով նախատեսվում են Հավերժության տաճարի ևս երեք մույթերի հիմնանորոգման և թանգարանային հատվածի նորոգման աշխատանքներ։
Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են աշխատանքների ընթացքը՝ տեղեկացնելով, որ շինարարության և բարեկարգման որակն ապահովվում է մասնագիտական վերահսկողությամբ»,- ասված է ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրությունում։

