Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ

Լուրեր

29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
29.07.2026 | 20:13
Զինծառայողին ծեծելու ահազանգի հետքերով. ՄԻՊ-ն այցելել է Երևանի կայազորային հոսպիտալ
29.07.2026 | 20:00
Եթե ՌԴ-ն ՀՀ-ի դեմ հարձակման միջոց է օգտագործում գազը, պիտի այլընտրանք գտնենք, դիտարկելով նաև Ադրբեջանից ներկրումը․ Յուրի Մովսեսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արթուր Նազարյանն ընտրվել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ և այդ պաշտոնում կփոխարինի Հրաչյա Ռոստոմյանին:

Հուլիսի 29-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը, որի ընթացքում ֆեդերացիայի պատվիրակները միաձայն Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ են ընտրել Արթուր Նազարյանին, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Ժողովին մասնակցել են ֆեդերացիայի 34 պատվիրակներից 33-ը, որոնք բաց քվեարկությամբ միաձայն հաստատել են օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի քննարկման կարգը։

Օրակարգի առաջին հարցը Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն էր։ Պատվիրակները լսել են նախագահի թեկնածու Արթուր Նազարյանի ելույթը, որի ընթացքում նա ներկայացրել է հայկական բասկետբոլի զարգացման իր տեսլականը, առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները։ Այնուհետև նա պատասխանել է պատվիրակների հարցերին, որից հետո անցկացվել է բաց քվեարկություն։

Քվեարկության արդյունքում Արթուր Նազարյանը միաձայն ընտրվել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ։

Արթուր Նազարյանը երկար տարիներ գործունեություն է ծավալել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայում՝ զբաղեցնելով գլխավոր քարտուղարի պաշտոնը և համակարգելով ֆեդերացիայի կազմակերպչական, միջազգային և զարգացման ծրագրերը։ Նա 2012 թվականից FIBA International Commissioner է, իսկ 2025 թվականին ընդգրկվել է FIBA Academy-ի հեղինակավոր կրթական ծրագրում՝ որպես մասնակից՝ մարզական կառավարման ոլորտի առաջատար մասնագետների շարքում։