Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար

Լուրեր

27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
Բոլորը

Ադրբեջանի քաղաքացին, որը WhatsApp-ի իր ստատուսում քննադատական ​​արտահայտություններ է գրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին, դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի։ Ադրբեջանական անկախ Abzas Media-ի կողմից ստացված դատարանի որոշման համաձայն՝ դատավճիռը հրապարակվել է հուլիսի 9-ին Խազարի շրջանային դատարանում՝ դատավոր Ռամիլա Խազրիի նախագահությամբ։

Գործը դատարան է ուղարկվել Խազարի շրջանի ոստիկանության վարչության 3-րդ ոստիկանության բաժանմունքի կողմից կազմված վարչական իրավախախտման արձանագրության հիման վրա: Ոստիկանությունը պնդում է, որ քաղաքացին  համացանցում տեղադրել է տեղեկատվություն, որի տարածումն արգելված է։

Ոստիկանության աշխատակիցը դատարանին հայտնել է, որ անձը WhatsApp հարթակում օգտագործել է «անպարկեշտ արտահայտություններ, որոնք հստակորեն արտահայտում են հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք»։

Դատարանի փաստաթղթերի համաձայն՝ նա խոստովանել է, որ իր ստատուսում հրապարակային ոչ էթիկական  հայտարարություններ է գրել Թուրքիայի նախագահի մասին։ Նա ափսոսանք է հայտնել իր գործողությունների համար և խնդրել է դատարանին ընտրել վարչական կալանք չնախատեսող պատիժ։

Դատարանը եզրակացրել է, որ անձը կատարել է վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 388-1.1.1 հոդվածով նախատեսված հանցագործություն։ Այդ հոդվածը նախատեսում է 500-ից 1000 մանաթ տուգանք կամ մինչև մեկ ամիս վարչական կալանք՝ համացանցում «տարածումն արգելված տեղեկատվություն» տեղադրելու համար։ Որոշման մեջ նաև հղում է արվել «Տեղեկատվության, տեղեկատվականացման և տեղեկատվության պաշտպանության մասին» օրենքի դրույթներին, որոնք արգելում են ինտերնետում վիրավորական և զրպարտչական տեղեկատվության տեղադրումը։

Չնայած դատարանը քաղաքացու խոստովանությունը, զղջումը և այն փաստը, որ նա առաջին անգամ է վարչական պատասխանատվության ենթարկվում, որպես մեղմացնող հանգամանք է դիտարկել, այնուամենայնիվ, նրան դատապարտել է  15 օրվա վարչական կալանքի։ Որոշման մեջ չի նշվում, թե քաղաքացին կոնկրետ ինչ հայտարարություններ է արել Թուրքիայի նախագահի հասցեին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի