Այո, ես ընտրվեցի առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածու. Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստում որոշում է կայացվել ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրել Լուսինե Բադալյանին։

Լրագրողների հետ զրույցում Բադալյանը նշեց, որ ընտրությունները խմբակցությունում անցել են թեժ և ժողովրդավարական մթնոլորտում։ Նա ընդգծեց, որ թեև նախկինում ձեռնպահ է մնացել առաջադրվելուց, այս անգամ որոշումը պայմանավորված է խմբակցությունում ոլորտային մասնագետների բացակայությամբ։

«Ես հիմա էլ չէի առաջադրվի, եթե մեր խմբակցությունում լիներ որևէ բժիշկ կամ բուժաշխատող։ Արդար չէ այդ ոլորտի օրենսդրական ղեկավարման ժամանակ մրցակցության մեջ մտնել տարիների փորձ ունեցող բժիշկների հետ։ Բայց քանի որ այսօր, ցավոք սրտի, խմբակցությունում չկա ոլորտի ներկայացուցիչ, ես ստանձնեցի այդ պատասխանատվությունը։ 2019 թվականից ես հանձնաժողովի ակտիվ անդամ եմ, եղել եմ նախագահի տեղակալ և լավ եմ պատկերացնում աշխատանքը»,- ասաց նա։

Անդրադառնալով առողջապահության նախարարության հետ հետագա համագործակցությանը՝ Բադալյանը շեշտեց, որ իրենց միջև երբեք կոնֆլիկտներ չեն եղել, իսկ մասնագիտական բանավեճերը միայն նպաստում են ավելի արդյունավետ օրենսդրական լուծումներ գտնելուն։ Որպես առաջնահերթություն նա առանձնացրեց առողջության համապարփակ ապահովագրության ներդրման գործընթացը, որը դեռևս լուրջ լրամշակման կարիք ունի։

Մանրամասները՝ տեսանյութում։