Կլինի պրոցես, եթե որևէ մեկը խախտել է մեր կանոնադրությունը. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 19:00
Հայհոյանք են դնում զինվորի վրա՝ ով էսպիսի բան ասեց, այսպիսի տղա է․ բանակը քրեական բարքերով չի՛ կարող ղեկավարվել․ Զարուհի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 18:49
Բաքվի դատարանը որոշում է կայացրել լրտեսության մեջ մեղադրվող Ֆրանսիայի քաղաքացու վերաբերյալ
29.07.2026 | 18:30
Քարսիթի պահանջը հաճախ է անտեսվում․ 6 ամսում կազմվել է 7165 արձանագրություն
29.07.2026 | 18:21
6 զոհի գործով նախաքննությունն ավարտվել է․ մեղադրյալը կկանգնի դատարանի առաջ
29.07.2026 | 18:18
Հրաչյա Ռոստոմյանը հեռացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից
29.07.2026 | 18:15
Նոր սահմանափակումնե՞ր, թե՞ հին կանոնների վերահաստատում․ ինչ է ցույց տալիս Սիմոնյանի և Ռուբինյանի ընդունած որոշումների համեմատությունը
29.07.2026 | 18:13
Տրամաբանական է, որ չեն հրավիրել. Խանդանյանը` Գարեգին Բ-ի` ԱԺ նիստին մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 18:10
Փաշինյանը՝ Գարեգին 2-րդին ԱԺ հրավիրելու մասին // Լիլիթ Մակունցը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 18:02
Փաշինյանը՝ Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:53
Զելենսկին Թրամփից 300 Patriot հրթիռ է խնդրել՝ ձմռանն Ուկրաինայի էներգետիկ ոլորտը պաշտպանելու համար
29.07.2026 | 17:50
«Ալաշկերտը» ժամանել է Ռումինիա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:45
Իմ կարգի մարդը կարա՞ նեղված լինի. Սասուն Միքայելյանը չի ընտրվել հանձնաժողովի նախագահի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:38
Ո՞ւմ նկատի ունեք «կաթողիկոս» ասելով․ Փաշինյանը՝ ԱԺ անդրանիկ նիստի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:31
Եղոյանը չի վերընտրվել. Սոնա Ղազարյանն է ընտրվել Եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:23
Չի ուզել, չի շնորհավորել, բայց ինքն ո՞ւմ հետ էր խոսում․ Փաշինյանը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կհեռացվի՞ արդյոք ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ եղբոր միջադեպից հետո. այս մասով լրագրողներն այսօր հարց ուղղեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին։

 

Վերջինս շեշտեց՝ հարցին պետք է մոտենալ երկու հարթությունում՝ իրավական և կուսակցական․ «Նախ՝ իրավական, քրեաիրավական. իրավապահ մարմինները պետք է պարզեն եղելությունը, և մեղավորները, եթե այդպիսիք կան, օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն կրեն։ Եվ երկրորդ՝ կուսակցական կարգապահության տեսանկյունից. մենք ունենք ինստիտուտներ կուսակցությունում, որոնք գործել են և գործում են։ Եղել են դեպքեր, երբ մենք կուսակցությունից հեռացրել ենք մարդկանց տարբեր պատճառներով։ Նկատի ունեմ՝ այդ երկու մեխանիզմով պետք է գնանք առաջ, և երբ կլինեն որոշումներ կուսակցության մասով, դրա մասին կտեղեկացվի»։

Հարցին՝ արդյո՞ք Հայկ Կոնջորյանը պետք է պատասխանատվություն կրի իր հարազատի գործողությունների համար, Թորոսյանը պատասխանեց. «Հայկ Կոնջորյանը Հայկ Կոնջորյանն է։ Բազմաթիվ մարդիկ ունեն բարեկամներ, հարևաններ ու ընկերներ։ Եթե ինչ-որ մեկը հանցանք է գործել, նա պետք է պատժվի, բայց Հայկի մեղավորությունն այստեղ փնտրելը պարզապես տեղին չէ»։

Թորոսյանը նաև հավելեց, որ չի կարելի մարդուն մեղադրել միայն այն պատճառով, որ նրա ազգակիցը հայտնվել է որևէ պատմության մեջ։ «Եթե քննարկման արդյունքում պարզվի, որ իր եղբոր եղբայրն էլ է մեղավոր, դրա մասին կխոսենք։ Բայց հիմա օդից ենթադրություններ ենք անում միայն այն պատճառով, որ այդ մարդկանց ազգանունները նույնն են»։

Ճեպազրույցի ավարտին նա կրկին շեշտեց, որ իր համար ցանկացած բռնություն կամ էթիկայի նորմերի խախտում անընդունելի է, սակայն որոշումները պետք է կայացվեն փաստերի, այլ ոչ թե ենթադրությունների հիման վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։