Ռուսական կողմն 80 անօդաչուներով հարձակվել է Ուկրաինայի վրա․ Խերսոնում զոհ կա

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Ռուսական զորքերը հուլիսի լույս 29-ի գիշերը կրկին հարձակվել են Ուկրաինայի մի քանի շրջանների վրա, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի առավոտյան հաղորդագրության համաձայն՝ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինային՝ օգտագործելով 80 Շահեդ, Գերբերա և  Իտալմաս անօդաչուներ, Բանդերոլ զինամթերքի փոխադրիչներ՝ Դոնբասի օկուպացված մասից, Բրյանսկից, Կուրսկից, Օրյոլից, Պրիմորսկո-Ախտարսկից և բռնակցված Ղրիմի Գվարդեյսկից։

Նախնական տվյալներով՝ ՀՕՊ ուժերը հետ են մղել 65 անօդաչու թռչող սարքերի հարձակումները երկրի հյուսիսում, հարավում և արևելքում:

«Գրանցվել է 14 հարվածային  անօդաչու թռչող սարքերի հարված 10 կետում, ինչպես նաև երկու կետում ընկած անօդաչուի  բեկորների անկում»,- հայտնել են Ուկրաինայի զինված ուժերը։

Հետագա հաղորդագրությունների համաձայն՝ ռուսական անօդաչուների հարձակումները շարունակվել են հուլիսի 29-ի օրվա ընթացքում: Մասնավորապես, Օդեսայի, Պոլտավայի և Խարկովի մարզերը, ինչպես նաև Կրիվոյ Ռոգը նշված են որպես նոր հարձակումների թիրախային տարածքներ:

«Բժիշկները մինչև վերջ պայքարել են ծանր վիրավոր Խերսոնի 58-ամյա բնակչի կյանքի համար։ Ցավոք, ստացված վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին»,- հայտնել է Խերսոնի տարածաշրջանային ռազմական վարչակազմի  ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը։

Նրա խոսքով՝ բնակելի շենքի վրա Շահեդ անօդաչուի հարվածից վիրավորվել է առնվազն երեք մարդ, բոլորը «միջին ծանրության վիճակում» են։

Ուկրաինայի Ազգային ոստիկանության տվյալներով՝ ռուսական ուժերը հարվածել են Սումիի մարզի 24 բնակավայրի՝ վիրավորելով 62-ամյա մի կնոջ: Հարվածների ժամանակ ռուսական ուժերն օգտագործել են կառավարվող ռումբեր, հարձակողական անօդաչու թռչող սարքեր, FPV անօդաչուներ, հրետանի և ականանետներ։

«Մի շարք համայնքներում վնասվել են մասնավոր տներ, քաղաքացիական ենթակառուցվածքներ, բենզալցակայաններ, օժանդակ շինություններ և ֆերմա: Հակառակորդի հարվածների հետևանքով հրդեհվել է նաև ցորենի դաշտ»,- ասվում է  ոստիկանության տելեգրամյան գրառման մեջ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի