Wildberries-ը սկսել է պահեստային տարածքներ փնտրել Ղազախստանում՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների ֆոնին

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

«Կոմերսանտ»-ի աղբյուրները հայտնել են, որ Wildberries-ի RWB մայր ընկերությունը սկսել է Ղազախստանում վարձակալության համար պահեստային տարածքներ փնտրել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մի աղբյուրի համաձայն՝ ընկերությունը փնտրում է 100,000 քառակուսի մետր տարածք, մեկ այլ աղբյուրի համաձայն էլ՝ հաշվի առնելով սահմանափակ առաջարկը, ընկերությունը պատրաստ է վարձակալել Ղազախստանում հասանելի բոլոր պահեստները։ Աղբյուրները բացատրում են, որ մարկետփլեյսը ցանկանում է պաշտպանել իր որոշ օբյեկտներ անօդաչու թռչող սարքերի հարվածներից։

RWB-ն հայտնել է, որ ընկերությունն արդեն երկու խոշոր կենտրոն է կառուցում Ղազախստանում։

Wildberries-ի լոգիստիկ կենտրոնների և պահեստների վրա ուկրաինական հարձակումների շարքը սկսվել է հուլիսի 18-ին: Այդ ժամանակից ի վեր հարվածները թիրախավորել են Ռուսաստանի տարբեր շրջաններում գտնվող տասը օբյեկտներ, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայի մարզում, Տամբովի և Վորոնեժի մարզերում, ինչպես նաև Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերում: «Կոմերսանտ»-ի գնահատականներով՝ հարվածների հետևանքով վնասվել է մարկետփլեյսի պահեստային տարածքի շուրջ 8%-ը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարվածներն անվանել է ուկրաինական զինված ուժերի օրինական թիրախ, քանի որ այդտեղ, նրա պնդմամբ, ռազմական օգտագործման համար նախատեսված ապրանքներ են պահվում։

Ռուսաստանը, իր հերթին, պարբերաբար հարձակվում է Ուկրաինայի «Նովա Պոշտա»-ի լոգիստիկ կենտրոնների վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի