Ֆրանսիայում «դեղին բաճկոնները» կառավարության հրաժարականն են պահանջել

Լուրեր

28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:57
«Քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է Բաքվի հետ գործընկերության պայման լինի»․ ԱՄՆ սենատորները դիմել են Թրամփի վարչակազմին
28.09.2026 | 19:44
«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպք
28.09.2026 | 19:30
Ադրբեջանում հարցնում են՝ Ռամիլ Սաֆարովը կարո՞ղ է անցնել Թրամփի ուղիով․ որոշում կայացնողը հայ մաքսավորն է լինելու․ Դիանա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:24
«Ոչ բոլորը կդառնան Մասկ ու Ջոբս, բայց գիտաֆանտաստիկ գրականությունը Հայաստանում կզարգանա»․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
28.09.2026 | 19:10
Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա
28.09.2026 | 19:00
Հարկադրված աշխատել է, որ մարի մահացած հոր պարտքը. անչափահասի թրաֆիքինգի գործը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 18:47
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ «թշնամու ուժերը շուտով դուրս կմղվեն Արաբական ծովից»
28.09.2026 | 18:46
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 18:39
Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացումը
28.09.2026 | 18:28
9 անշարժ գույք և 8.5 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող համայնքապետը
Բոլորը

Ֆրանսիայում «դեղին բաճկոնները» կառավարության հրաժարականն են պահանջում: Mk.ru-ի փոխանցմամբ՝ շարժման ներկայացուցիչ Քրիստոֆ Շալենսոնը հայտարարել է, որ ակտիվիստները պահանջում են վարչապետի պաշտոնում նշանակել Ֆրանսիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին ղեկավար Պիեռ դե Վիլյեին:

Շալենսոնը նշել է, որ Վիլյեն բավականաչափ հեղինակություն ունի՝ այդ պաշտոնը զբաղեցնելու համար: Ֆրանսիական զինուժի ԳՇ նախկին պետը պաշտոնից հեռացել է նախագահ Էմանուել Մակրոնի հետ տարաձայնությունների պատճառով, որը հանդես էր գալիս ռազմական բյուջեն կրճատելու օգտին:

Մինչ այդ, ակտիվիստներն արգելափակել են Total նավթագազային կոնցեռնի 11 պահուստարան: Ընկերության ներկայացուցիչը Reuters-ին տեղեկացրել է, որ ավելի քան երկու հազար լցակայաններից 75-ում վառելիք չկա:

Իսկ Փարիզի քաղաքապետարանն արդեն դեկտեմբերի 1-ի անկարգությունների վնասներն է հաշվարկում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նախնական գնահատականներով, վնասը 3-4 մլն եվրո է կազմում:

Երկրի էկոնոմիկայի նախարար Բրունո լը Մերի խոսքով՝ ցույցերը լուրջ ազդեցություն են ունեցել Ֆրանսիայի տնտեսության վրա: