Իրանը դիտարկել է Ուկրաինայում նավահանգստի հարվածելու տարբերակը՝ ի պատասխան Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակման․ NYT

Լուրեր

29.07.2026 | 16:30
Շաբաթների ընթացքում ՀԷՑ-ը կառավարության կողմից հանրային գերակա շահ կճանաչվի. Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:19
Թուրքիայում անտառային հրդեհներ են մոլեգնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:10
Նեյմարն ավարտեց կարիերան Բրազիլիայի հավաքականում
29.07.2026 | 16:04
Մահափորձ Տուլայում ԱԹՍ-ներ մշակող ընկերության ղեկավարի դեմ
29.07.2026 | 15:55
Կուսակցությունների խոշոր նվիրատու 202 անձի եկամուտները կասկած են առաջացրել. նյութերը ԿԿՀ-ն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե 
29.07.2026 | 15:49
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
29.07.2026 | 15:47
2026-ի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է ավելի քան 6,6 մլրդ դրամ
29.07.2026 | 15:41
ԵԿՄ-ն լրագրողներն են լուծարել. ես և´ նախագահ եմ լինելու, և´ պատգամավոր. Սասուն Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 15:39
Պետբյուջեից 24 մլն դրամ՝ Փաշինյանի հովանու ներքո հեծանվային արշավ կազմակերպելու համար
29.07.2026 | 15:30
Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցն անհետ կորել է Բրազիլիայում
29.07.2026 | 15:19
Ռուսական կողմն 80 անօդաչուներով հարձակվել է Ուկրաինայի վրա․ Խերսոնում զոհ կա
29.07.2026 | 15:10
Խուդաթյանը՝ ռուսական գազն իրանականով փոխարինելու մասին // ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 14:59
Հանկարծամահություն չէր․ Աջափնյակում մահացած տղամարդու դեպքով սպանության վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 14:51
Իրանը դիտարկել է Ուկրաինայում նավահանգստի հարվածելու տարբերակը՝ ի պատասխան Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակման․ NYT
29.07.2026 | 14:41
Դանիել Իոաննիսյանը Ավետ Կոնջորյանի դեմ հաղորդում է ներկայացրել Դատախազություն
Բոլորը

Իրանը դիտարկել է ուկրաինական նավահանգստի հարվածելու հնարավորությունը՝ Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա Ուկրաինայի կողմից հարձակմանը ի պատասխան։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով իրանցի և արևմտյան պաշտոնյաներին, գրում է Meduza-ն։

Հետախուզական տվյալներին ծանոթ որոշ աղբյուրներ NYT-ին ասել են, թե ակնկալում էին, որ Իրանը փոքր մարտագլխիկով բալիստիկ հրթիռ կարձակի՝ որպես խորհրդանշական քայլ, ոչ մեծ վնաս հասցնելու համար։ Այլ աղբյուրներ նշում են, որ թիրախը կարող էր լինել Ուկրաինայի Սև ծովի նավահանգիստներից մեկը։

NYT-ի տվյալներով՝ իրանցի պաշտոնյաները հայտարարել են, թե հույս ունեն, որ հակամարտությունը կավարտվի իրենց պատասխան հարվածից հետո։ Սակայն արևմտյան պաշտոնյաները զգուշացրել են, որ դժվար է կանխատեսել Ուկրաինայի արձագանքը։ Վերջնարդյունքում դիվանագիտական ​​ջանքերը լիցքաթափել են  իրավիճակը։

Հուլիսի 26-ին Իրանի արտաքին գործերի նախարարությունն Ուկրաինային մեղադրել էր դրա նախորդող օրը Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա հարձակման մեջ։ Հարձակման արդյունքում նավի վրա պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով մեկ նավաստի զոհվել էր, մյուսը՝ վիրավորվել։

Թեհրանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել էր ԻԻՀ արտաքին գործերի նախարարություն, որտեղ ներկայացվել է «վճռական բողոք»։

Նախօրեին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իր ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիհան կապ է հաստատել իր հետ և վստահեցրել, որ իրանական նավի վրա հարձակումը «կանխամտածված չէր», և որ «Ուկրաինան չի ձգտում  էսկալացիայի»։

«Իրանը նույնպես չի ձգտում լարվածության սրացման, բայց հստակեցրել է, որ մեր քաղաքացիների կամ մեր շահերի վրա ցանկացած հարձակում անընդունելի է։ Կորուստները պետք է փոխհատուցվեն»,- գրել է Արաղչին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի