Թրամփը և Նեթանյահուն շաբաթներ տևած լարվածությունից հետո «շատ լավ» հանդիպում են անցկացրել

Լուրեր

27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ լավ հանդիպում» է ունեցել Իսրայել վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

«Ակնհայտ է, որ քննարկվել են շատ կարևոր թեմաներ», – գրել է  Թրամփը Truth Social-ում:

Հուլիսի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել էր  Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Սա երկու առաջնորդների միջև առաջին անձնական հանդիպումն էր փետրվարի 28-ին Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր։

Նեթանյահուն հանդիպումից հետո ասել է, որ այն «հիանալի» է անցել։

«Դա զրույց էր, որը ենթադրում էր լիակատար գործընկերություն, փոխադարձ աջակցություն և Իրանին միջուկային զենքի ձեռքբերումը կանխելու ընդհանուր նպատակի ըմբռնում՝ այլ նպատակների շարքում»,- ասել է Իսրայելի վարչապետը։

ԱՄՆ նախագահի խոսնակ Քերոլայն Լիվիթը X-ում գրել է, որ Թրամփի և Նեթանյահուի միջև հանդիպումը «դրական և արդյունավետ» է եղել։

Նշվում է, որ Թրամփ-Նեթանյահու հանդիպումը կարող էր ընթանալ այլ կերպ՝ հաշվի առնելով Թրամփի հիասթափությունը Իսրայելի առաջնորդից պատերազմի պատճառով, որի մասին նա նույնիսկ հրապարակավ ակնարկել էր Նեթանյահուի՝ Սպիտակ տուն ժամանելուց կարճ ժամանակ առաջ։ Փետրվարի վերջին Իրանի դեմ գործողության մեկնարկից հետո երկու գործիչների միջև լարվածությունն աճել էր, քանի որ պատերազմը տևում է շատ ավելի երկար, քան Թրամփը կանխատեսել էր։

Այլ առիթներով Թրամփը կոշտ է խոսել Նեթանյահուի մասին՝ պնդելով, որ ինքը վերահսկում է Իսրայելի վարչապետին։ Մայիսի վերջին, ըստ Axios-ի, Լիբանանում Իսրայելի գործողությունների վերաբերյալ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը Նեթանյահուին անվանել էր «խելագար»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի