ԱՄՆ Սենատն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծի ընթացակարգային քվեարկությանը

Լուրեր

27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
Բոլորը

ԱՄՆ Սենատում տեղի է ունեցել Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների օրինագծի առաջին ընթացակարգային քվեարկությունը։ Հանգուցյալ հանրապետական ​​սենատոր Լինդսի Գրեհեմն այս փաստաթղթի ուղղությամբ աշխատում էր ավելի քան երկու տարի, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Օրինագծին աջակցել է 86 սենատոր, 12-ը դեմ է եղել։ Ընթացակարգային քվեարկությունը ճանապարհ է բացում դեբատների և  օրինագծի փոփոխությունների քննարկման համար: Քննարկումից հետո կկայանա վերջնական քվեարկությունը, որին կհաջորդի Ներկայացուցիչների պալատի քննարկումը, ապա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրումը։

Օրինագիծը պատժամիջոցներ է նախատեսում ռուս պաշտոնյաների, օլիգարխների և նրանց ընտանիքի անդամների, բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների, օտարերկրյա քաղաքացիների և ընկերությունների նկատմամբ, որոնք աջակցում են Ռուսաստանի ագրեսիային Ուկրաինայի դեմ, ինչպես նաև, այսպես կոչված, ստվերային նավատորմի նավերի նկատմամբ։

Բացի այդ՝ փաստաթուղթը ԱՄՆ նախագահին իրավունք է տալիս ներմուծման մաքսատուրքեր սահմանել (մինչև 100%) այն երկրների համար, որոնք գնում են ռուսական նավթի և գազի զգալի ծավալներ կամ օգնում են խուսափել պատժամիջոցներից։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը գտնվում է Վաշինգտոնում և երեքշաբթի երեկոյան հանդիպել է սենատորների հետ, նույնպես մեկնաբանել է քվեարկությունը։

«Խորհրդանշական է, որ այսօր՝ սենատոր Լինդսի Գրեհեմի հրաժեշտի օրը, Սենատն ընթացակարգային քվեարկություն է անցկացրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծի վերաբերյալ, որի ուղղությամբ նա այդքան աշխատել է։ Ինձ համար պատիվ էր ներկա գտնվել քվեարկության արդյունքների հրապարակմանը. 86 սենատոր աջակցել է փաստաթղթին։ Սա Լինդսիի ծրագրերի իրականացման առաջին քայլն է և, անկասկած, խաղաղության ուղղությամբ քայլ։ Կարևոր է, որ այս գործիքն աշխատի»,- գրել է նա սոցիալական ցանցերում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի