ՌԴ-ն Պավել Դուրովին մեղադրում է ահաբեկչությանը նպաստելու մեջ․ նրա նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի

Լուրեր

29.07.2026 | 13:01
Խուդաթյանը` գազի մատակարարման շուրջ Իրանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:57
ԱԺ հետագա անելիքներն ենք քննարկելու, հանձնաժողովների նախագահներ ընտրենք. Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:45
Թրամփը և Նեթանյահուն շաբաթներ տևած լարվածությունից հետո «շատ լավ» հանդիպում են անցկացրել
29.07.2026 | 12:34
ՔՊ-ին սատարելու համար 61-ամյա քաղաքացուն թիրախավորած անձի գործն ուղարկվել է դատարան
29.07.2026 | 12:30
Յուրա Մովսիսյան. «Սպերցյանի փոխարեն ես նույն կերպ կվարվեի»
29.07.2026 | 12:25
Հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոցներ․ ՆԳՆ
29.07.2026 | 12:21
Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են. Արայիկ Հարությունյան․ ՏԵՍՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:10
ՊՆ-ն հերքում է զինվորի ծեծի մասին լուրը // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 12:01
ԱՄՆ Սենատն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծի ընթացակարգային քվեարկությանը
29.07.2026 | 11:52
ՔՊ-ի վարչության նիստը՝ ՈՒՂԻՂ
29.07.2026 | 11:44
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Գերմանիային
29.07.2026 | 11:39
Թրամփը հայտարարել է, որ Զելենսկիի հետ հանդիպումը «շատ լավ» է անցել
29.07.2026 | 11:28
ՌԴ-ն Պավել Դուրովին մեղադրում է ահաբեկչությանը նպաստելու մեջ․ նրա նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի
29.07.2026 | 11:16
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
29.07.2026 | 11:05
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռյազանում նավթավերամշակման գործարանի և Wildberries-ի պահեստի վրա
Բոլորը

Ռուսաստանը Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովին մեղադրանք է առաջադրել ահաբեկչական գործունեությանը նպաստելու համար, քանի որ հաղորդագրությունների հավելվածի վարչակազմը չի ջնջում ՌԴ-ում ահաբեկչական հարձակումների և դիվերսիաների համակարգման համար օգտագործվող ալիքներն ու բոտերը: Այս մասին հայտարարել է  Ռուսաստանի Անվտանգության Դաշնային  ծառայությունը (ԱԴԾ), գրում է Meduza-ն։

Դուրովի նկատմամբ «միջազգային հետախուզում է հայտարարվում»։

ԱԴԾ հայտարարության մեջ նշվում է, որ մեսենջերի վարչակազմը չի ջնջում զանգվածային սպանությունների և կիբերխարդախության մասին ալիքները, ինչը հանգեցնում է «բազմաթիվ մարդկային զոհերի», այդ թվում՝ կանանց և երեխաների շրջանում, ինչպես նաև «միլիարդավոր դոլարների նյութական վնասի»։

ԱԴԾ հայտարարության համաձայն՝ Պավել Դուրովը հետաքննվում է ահաբեկչական գործունեությանը նպաստելու համար (Ռուսաստանի քրեական օրենսգրքի 205.1 հոդվածի 1.1 մաս):

Իր հերթին, Քննչական կոմիտեն հայտնել է, որ Ուկրաինայի հատուկ ծառայությունները Telegram-ի «Дайвинчик/Leo» չաթբոտի միջոցով հավաքագրում են անչափահաս ռուսների՝ դիվերսիաներ և ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար։ Հարուցվել են քրեական գործեր՝ ահաբեկչության, ահաբեկչական գործունեությանն օժանդակելու, դիվերսիայի, անչափահասներին հանցագործություններին ներգրավելու և գույքի դիտավորյալ ոչնչացման հոդվածներով։

Դուրովն ինքը 2026 թվականի փետրվարի վերջին գրել էր, որ Ռուսաստանում իր դեմ քրեական գործ է հարուցվել ահաբեկչությանը նպաստելու համար։

«Ամեն օր իշխանությունները նոր պատրվակներ են հորինում Telegram-ին ռուսների մուտքը սահմանափակելու համար՝ ձգտելով ճնշել անձնական կյանքի և խոսքի ազատության իրավունքը։ Սա տխուր տեսարան է պետության, որը վախենում է իր սեփական ժողովրդից»,- նշել էր նա։

Telegram-ի նկատմամբ Ռուսաստանում սահմանափակումներ են սկսվել 2025 թվականի ամռանը։ Ներկայում մեսենջերը չի աշխատում առանց VPN-ի կամ արգելափակումը շրջանցելու այլ միջոցների։

Հուլիսի 27-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Telegram-ի հետ շփումներ են ընթանում Ռուսաստանում դրա վերականգնման վերաբերյալ, բայց մեսենջերի ներկայացուցիչները շատ ակտիվ չեն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի