Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
Քաղաքականություն
28.07.2026 | 20:27
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել են Սպիտակ տանը։ Նրանց բանակցությունների հիմնական թեմաներն էին Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդումը և պատերազմի խաղաղ կարգավորումը, գրում են ուկրաինական լրատվամիջոցները։
Նախ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու։
Դրանից հետո DW-ի թղթակից Միխայիլ Կոմադովսկին, հղում անելով Սպիտակ տանը, X սոցիալական ցանցում հայտնել է, որ երկու առաջնորդների հանդիպումը սկսվել է տեղական ժամանակով ժամը 9:47-ին։
Անանուն աղբյուրը Կոմադովսկուն նաև հայտնել է, որ ուկրաինական պատվիրակությունը Վաշինգտոն է ժամանել բարձր տրամադրությամբ՝ հույս ունենալով նախագահ Թրամփի հետ «դրական հանդիպման»։
Ավելի ուշ Կոմադովսկին հայտնել է, որ Զելենսկու և Թրամփի հանդիպումը Սպիտակ տանը ավարտվել է։ Ուկրաինայի նախագահը Սպիտակ տնից դուրս է եկել տեղական ժամանակով ժամը 10:52-ին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

