Ինֆանտինոյի և Թրամփի կապերը․ Կոնգրեսը սպասում է ՖԻՖԱ-ի ղեկավարի բացատրություններին

Լուրեր

27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
Բոլորը

ՖԻՖԱ-ն և նրա նախագահ Ջանի Ինֆանտինոն մինչև օգոստոսի 9-ը պետք է ԱՄՆ Կոնգրեսին տեղեկատվություն տրամադրեն ԱՄՆ կառավարության, մասնավորապես, նախագահ Դոնալդ Թրամփի հետ իրենց կապերի մասին: Ազդեցիկ դեմոկրատ ներկայացուցիչ Ջեյմի Ռասկինը նաև պահանջել է, որ Ինֆանտինոն անձամբ ներկայանա Ներկայացուցիչների պալատ՝ ցուցմունք տալու համար, եթե գտնվում է Միացյալ Նահանգներում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Նշվում է, որ 63-ամյա Ռասկինը Ներկայացուցիչների պալատի դատական ​​կոմիտեի ամենաբարձրաստիճան դեմոկրատն է։ Եթե Դեմոկրատական ​​կուսակցությունը հաղթի նոյեմբերյան օրենսդիր ընտրություններում, նա ավելի մեծ հնարավորություն կունենա դառնալու կոմիտեի նախագահ։

Անանուն աղբյուրը The New York Times-ին հայտնել է, որ ՖԻՖԱ-ի ղեկավարության վերաբերյալ ներկայիս հարցերը, ի վերջո, կարող են վերածվել պաշտոնական հետաքննությունների։

Ըստ dpa-ի՝ իր նամակում Ռասկինը նաև նշել է, որ ՖԻՖԱ-ն վարձակալել է գրասենյակային տարածք Նյու Յորքի 58 հարկանի Trump Tower-ում, որը շուկայական գներով կարող է տարեկան արժենալ շուրջ 600,000 դոլար: «Ծիծաղելիորեն կեղծ» Խաղաղության մրցանակի հետ միասին սա տպավորություն է ստեղծում, որ ֆեդերացիան հույս ունի օգտագործել Սպիտակ տան և նրա վարչակազմի կողմից իր օգտին որոշումները, գրել է կոնգրեսականը։

Ռասկինը պահանջել է Թրամփին, նրա վարչակազմին և նրա ընտանիքի անդամներին տրված բոլոր դրամական փոխանցումների և նվերների ցանկը: Ավելին, ՖԻՖԱ-ն պետք է բացահայտի ԱՄՆ կառավարության հետ 2026 թվականի Աշխարհի առաջնության տոմսերի գների վերաբերյալ ամբողջ նամակագրությունը, որոնք բազմիցս քննադատվել են որպես չափազանց բարձր: Ազդեցիկ դեմոկրատը նաև ցանկանում է հասանելիություն ունենալ Մայամիում և Նյու Յորքում գտնվող ՖԻՖԱ-ի գրասենյակների այցելուների ցանկերին:

Ջանի Ինֆանտինոյին  մեղադրում են ԱՄՆ նախագահի բարեհաճությունը շահելու համար՝ մի շարք կասկածելի ծառայությունների միջոցով։ Մասնավորապես, 2025 թվականի դեկտեմբերին Թրամփը, 56-ամյա շվեյցարացու հովանավորությամբ, արժանացել էր անսպասելիորեն ստեղծված «ՖԻՖԱ-ի խաղաղության մրցանակին»։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Սպիտակ տան ղեկավարը վրդովմունք էր հայտնել Նոբելյան խաղաղության մրցանակը չստանալու կապակցությամբ։

2026 թվականի աշխարհի առաջնության ժամանակ վիճահարույց քննադատություններ էին հնչել ԱՄՆ հավաքականի հարձակվող Ֆոլարին Բալոգունի որակազրկման աննախադեպ չեղարկման վերաբերյալ՝ Թրամփի կողմից Ինֆանտինոյին ուղղված հեռախոսազրույցից հետո: Թրամփը հաստատել էր, որ հենց դա է թույլ տվել ֆուտբոլիստին խաղալ Բելգիայի դեմ 1/8 եզրափակիչում:

ՖԻՖԱ-ի տվյալներով՝ այս վիճահարույց որոշումը պաշտոնապես կայացվել է անկախ կարգապահական հանձնաժողովի կողմից:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի