Իրանը հրապարակավ մահապատժի է ենթարկել երկու ցուցարարների

Լուրեր

28.07.2026 | 18:21
Կացը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տալիս հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին
28.07.2026 | 18:15
Մ-17 ԱԱ. Ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ նվաճեց Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
28.07.2026 | 17:49
Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն
28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:43
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:24
Վանաձորում 6-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել․ քրեական վարույթ է հարուցվել
28.07.2026 | 17:19
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը քննարկվել է
28.07.2026 | 17:08
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հրապարակմանը
28.07.2026 | 16:57
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Բոլորը

Իրանի պաշտոնյաները հրապարակային մահապատժի են ենթարկել երկու տղամարդու, որոնք մեղադրվում էին այս տարվա սկզբին իշխանությունների դեմ լայնածավալ ցույցերին մասնակցելու համար։ Այս մասին հայտնում են մարդու իրավունքների պաշտպանները, գրում է CNN-ը:

Աբոլֆազլ Սեփահի Բաջանին և Ամիրհոսեյն Սաֆարի Հոսեյնաբադին «մահապատժի են ենթարկվել լուսաբացին» Ալի Խանի հրապարակում, հաղորդել է ԱՄՆ-ում գործող Մարդու իրավունքների ակտիվիստների լրատվական գործակալությունը (HRANA):

Երկու տղամարդիկ ձերբակալվել են հյուսիսային Սպահան քաղաքում՝ որպես ​​կառավարության դեմ համազգային հանրահավաքների մասնակից, որոնք տեղի են ունեցել անցյալ տարվա դեկտեմբերի վերջից մինչև այս տարվա հունվար։ Երկու տղամարդիկ այն 14 անձանց թվում են, որոնք մահապատժի էին դատապարտվել ցույցերի հետ կապված գործով։

Իրանի իշխանությունները ցուցարարներին մեղադրել են «անվտանգության ուժերի նկատմամբ մահացու բռնություն գործադրելու», «հրազեն, սուր զենքեր և հրկիզող սարքեր» կրելու, «հանրային սեփականությունը վնասելու» և «սպանվածների մարմինները հրկիզելու» մեջ, հայտնել է HRANA-ն։

Կազմակերպությունն անկախ կերպով չի կարողացել ստուգել մեղադրանքները և զգուշացրել է, որ պաշտպանության կողմի փաստաբանները «սահմանափակ հասանելիություն ունեն գործի նյութերին», իսկ ընտանիքներին «չեն տրամադրվել դատավճիռների ամբողջական մանրամասները»։

«Գործը պետք է դիտարկել  մարդու իրավունքների միջազգային խմբերի կողմից վաղուց հնչող մեղադրանքների համատեքստում, որ Իրանի իշխանությունները հիմնվել են ազգային անվտանգության կողմից հետապնդումների ընթացքում հարկադրված խոստովանությունների, խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի վրա»,- նշում է HRANA-ն։

Իրանի իշխանությունները հետևողական հերքում են նման մեղադրանքները։

Փետրվարի վերջին ԱՄՆ-Իսրայել հարձակումից հետո Թեհրանն ուժեղացրել է քաղաքական այլախոհների մահապատիժները։ Մահացու հարվածներից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բազմիցս համերաշխություն է հայտնել զոհերի հետ։ Սակայն ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրում, որն ուրվագծում էր խաղաղության երկարաժամկետ ուղին, ոչ մի հիշատակում չկար ցուցարարների, հալածված այլախոհների կամ մարդու իրավունքների մասին, նշում է աղբյուրը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի