Պեսկովն ասել է, թե Փաշինյանը Պուտինին չի հայտնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի անցկացման ժամկետները
Քաղաքականություն
28.07.2026 | 15:00
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի նշել Եվրամիությանը միանալու վերաբերյալ երկրում հանրաքվեի անցկացման հստակ ժամկետները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ոչ, ճշգրիտ ժամկետ չի նշվել։ Այնուամենայնիվ, [զրույցի ընթացքում] ընդգծվել է նման հանրաքվեի հնարավորինս շուտ անցկացման անհրաժեշտությունը։ Դա շատ կարևոր է», – ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Հիշեցնենք, որ հեռախոսազրույցում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն ԵՄ-ին անդամակցելու համար Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց և թեման առարկայական դարձնելուց հետո։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

