Զինեդին Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գլխավորել է Ֆրանսիայի հավաքականը, հաղորդում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստը 4 տարվա պայմանագիր է կնքել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Վերջին 5 տարիներին նա չէր զբաղվում մարզչական աշխատանքով:
Զիդանը կփոխարինի Դիդյե Դեշամին, որը 2012 թվականից էր գլխավորում Ֆրանսիայի հավաքականը ու դարձել էր աշխարհի չեմպիոն, փոխչեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն ու Ազգերի լիգայի հաղթող։ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ավարտված աշխարհի առաջնությունում ֆրանսիացիները պարտվել էին կիսաեզրափակիչում և բրոնզե մեդալների համար խաղում ու գրավել չորրորդ տեղը։
Մարզչական կարիերայի ընթացքում 54-ամյա Զիդանը երկու անգամ գլխավորել է «Ռեալը» (2016-2018, 2019-2021)` նվաճելով 11 տիտղոս, այդ թվում դառնալով Չեմպիոնների լիգայի եռակի հաղթող ու Իսպանիայի կրկնակի չեմպիոն։

