250 հազարից մինչև 8 միլիոն․ որքա՞ն արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ դրանց հատկացման գները սահմանում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը։

«Վերջերս Կառավարության որոշման մեջ տեղի են ունեցել փոփոխություններ, այլ կերպ ասած՝ լրացվել են հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի նոր չափորոշիչներ, և դրան արձագանքելով՝ Ներքին գործերի նախարարը ստորագրել է հրաման և սահմանել է այն գները, որով այդ հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը կարող են հատկացվել։

Այստեղ խոսքը չի վերաբերում առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերին։ Դրանց հետ կապված աճուրդային կանոնակարգումները ինչպես եղել են, այնպես էլ շարունակելու են գործել։ Ընդ որում՝ այդ չափորոշիչներում ևս որևէ փոփոխություն չի կատարվել։ Այսօր խոսելու ենք բացառապես հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի մասին։

Հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերը բաղկացած են կամ առնվազն 4 զրոյից և մեկ թվից, իհարկե լատինական տառերը՝ գիտեք, կրկնվող կամ տարբերվող. սրա մասին առանձին չանդրադառնանք։ Առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերում միշտ առկա է կամ 4 զրո և մեկ թիվ, կամ 5 զրո. սա բանաձև է, սա ամրագրված է»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան