131 ԱԹՍ է արձակվել Ուկրաինայի ուղղությամբ․ Ռուսաստանը հայտնել է երկու նավի հարվածելու մասին

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Ռուսական զորքերը հուլիսի լույս 28-ի գիշերն Ուկրաինայի վրա արձակել են 131 անօդաչու թռչող սարք, որոնցից 107-ը խոցվել է։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը, գրում է Current time-ը։

Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան հայտնել է, որ Նիկոպոլի շրջանում ռուսական հարվածների հետևանքով մեկ տուժած կա։ Բացի այդ, վնասվել է գյուղատնտեսական ձեռնարկություն, բենզալցակայան և խանութ, իսկ Կամենսկի շրջանում՝ ենթակառուցվածքներ։

Ռուսական կողմը անօդաչու թռչող սարքով Խերսոնի Դնեպրովսկի շրջանում հարվածել է միկրոավտոբուսի, վիրավորվել է 62-ամյա մի կին: Քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Յարոսլավ Շանկոյի խոսքով՝ տուժածը քայլում էր մեքենայի մոտով: Վարորդը և ուղևորները չեն տուժել, սակայն միկրոավտոբուսի դիմապակին կոտրվել է:

Խերսոնի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանը հարձակվել է կրիտիկական և սոցիալական ենթակառուցվածքների, ինչպես նաև տարածաշրջանի բնակավայրերի բնակելի թաղամասերի վրա՝ վնասելով երեք բարձրահարկ շենք և ութ մասնավոր տուն: Երեք մարդ զոհվել է, ևս 10-ը՝ վիրավորվել:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հուլիսի 28-ի առավոտյան ռուսական  ուժերը շարունակել են «հարվածներն ուկրաինական նավահանգիստներին և Ուկրաինայի զինված ուժերի շահերին ծառայող նավերին»։

«Հարվածային անօդաչու թռչող սարքերը հարվածել են Սև ծովի հյուսիս-արևմուտքում ռազմական բեռներ տեղափոխող բեռնատար նավի։ Նիկոլաևի նավահանգստում հարված է հասցվել կիլեկտորային նավի»,- պնդել է նախարարությունը։

Ուկրաինան դեռևս չի մեկնաբանել այս տեղեկատվությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի