Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայում հրդեհներն ամենաուժեղն են Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր

Լուրեր

28.07.2026 | 15:28
«Հայփոստ»-ի շենքը քանդելու նախապատրաստական աշխատանքներ են ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 15:20
«Ոչ ոք ինձ չի ասում՝ ինչ պետք է վաճառենք»․ Թրամփը՝ Թուրքիային F-35-ների վաճառքին Նեթանյահուի դեմ հանդես գալու մասին
28.07.2026 | 15:15
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը երեք տպավորիչ հաղթանակով կիսաեզրափակիչ դուրս եկավ Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 15:10
Թուրքիան նորոգում է Գյումրի տանող երկաթուղային հատվածը // Կամո Արեյանի գործը դատարանում է․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 15:00
Պեսկովն ասել է, թե Փաշինյանը Պուտինին չի հայտնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի անցկացման ժամկետները
28.07.2026 | 14:53
Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Հայկ Կոնջորյանը՝ եղբոր ծեծի դեպքի մասին
28.07.2026 | 14:41
Ճապոնիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել․ տրանսպորտային հաղորդակցությունը խափանվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 14:30
ՌԴ Արտաքին հետախուզությունը հայտարարել է, թե ԵՄ-ն դեպի իրեն է գրավում Հայաստանին, սակայն «օգնել չի կարող»
28.07.2026 | 14:25
Պալատը դատապարտել է Ծառուկյանի գործով փաստաբան Երեմ Սարգսյանին հեռացնելն ու որպես վկա հրավիրելը
28.07.2026 | 14:24
Արման Ծառուկյանը մարզվում է Ծաղկաձորում և մենամարտ կանցկացնի Երևանում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
28.07.2026 | 14:16
Օդեսայում մեքենայի պայթյունի հետևանքով տղամարդ է վիրավորվել․ մեքենան զինվորականի է պատկանում
28.07.2026 | 14:04
Սկանդալ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև ՄԱԿ-ի ԱԽ-ում․ ԱՄՆ պատվիրակությունը Ֆրանսիայի ներկայացուցչի ելույթի ժամանակ լքել է դահլիճը
28.07.2026 | 13:51
ՌՀՀ-ն այս տարի ունեցել է 966 շրջանավարտ
28.07.2026 | 13:40
Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայում հրդեհներն ամենաուժեղն են Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր
28.07.2026 | 13:39
Զինեդին Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ
Բոլորը

Ֆրանսիայում և Իսպանիայում փրկարարական ծառայությունները շարունակում են բարձր պատրաստվածության վիճակում մնալ՝ տասնամյակների ընթացքում ամենաավերիչ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար, որոնք բռնկվել են հարավարևմտյան Եվրոպայում նոր շոգի ալիքի ֆոնին: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի հայտարարել է, որ երկրի հարավարևմտյան մասում հրդեհները «վերահսկողության տակ են»: Բորդոյի մոտակայքում, սակայն, կրակը վերահսկողությունից դուրս է մնում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ֆրանսիայի առաջնորդն այցելել է արտակարգ իրավիճակների ծառայությունների ճգնաժամային կենտրոն:

«Առաջիկա շաբաթները դժվար են լինելու»,- ասել է Մակրոնը:

Նրա խոսքով՝ սրանք Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր Ֆրանսիայում բռնկված ամենաուժեղ  անտառային հրդեհներն են։

Հուլիսի 22-ից ի վեր Բորդոյի և Ատլանտյան օվկիանոսի ափի միջև ընկած տարածաշրջանում անտառային հրդեհները ոչնչացրել են մոտ 42,000 հեկտար տարածք։ Երկուշաբթի օրը կրակը շարունակել է տարածվել, և 220,000 մարդ տարհանվել է անվտանգ վայրեր։ Երկրով մեկ անտառային հրդեհները այս տարի արդեն ոչնչացրել են 116,000 հեկտար տարածք։

Մինչդեռ, Ֆրանսիայի հարավ-արևմուտքում, ըստ AFP-ի, պատմության մեջ առաջին անգամ գրանցվել են ամպրոպային «հրդեհային ամպեր»: Oդը այնքան ինտենսիվ է տաքանում, որ արագ բարձրանում է ծխի, ջրային գոլորշու և մոխիրի հետ, հաճախ մեծ բարձրությունների՝ նույնիսկ հասնելով ստրատոսֆերա: Երբ դրանք բախվում են ավելի զով օդային զանգվածների հետ, առաջանում են ուժեղ քամիներ, որոնք էլ ավելի են տարածում բոցերը: Այս ամպերը հաճախ առաջացնում են կայծակ:

Նմանատիպ երևույթ նախկինում նկատվել է Ավստրալիայում և Կանադայում տեղի ունեցած զանգվածային հրդեհների ժամանակ: Ֆրանսիայի համար սա «աննախադեպ է», ասել է հրշեջ ծառայության խոսնակ Էրիկ Բրոկարդին: Նա բացատրել է, որ հրդեհային փոթորիկները, մեծ մասամբ, գրեթե անհնար է մարել կամ վերահսկել, մասամբ այն պատճառով, որ քամին անընդհատ փոխում է ուղղությունը: «Արդյունքում, դրանք տարածվում են բոլոր ուղղություններով և ձևավորում են բազմաթիվ հրդեհային ճակատներ, ինչը իրավիճակը դարձնում է լիովին անկանխատեսելի», – բացատրել է  նա:

ԵՄ աղետների արձագանքման մեխանիզմի շրջանակներում եվրոպական երկրները, այդ թվում՝ Բրյուսելը, Ֆրանսիային և Իսպանիային տրամադրում են 13 ինքնաթիռ, չորս ուղղաթիռ և 41 մեքենա, ինչպես նաև տեղակայում են մոտ 130 փրկարար, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովը։ Գերմանիան նույնպես մասնակցում է գործողությանը։

Երկու երկրներն էլ ստանում են արբանյակային պատկերներ ԵՄ-ի «Կոպեռնիկոս» Երկրի դիտարկման ծրագրի միջոցով՝ հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար: KNA լրատվական գործակալության տվյալներով՝ երկու երկրներում էլ տարհանվածների ընդհանուր թիվը գերազանցել է 300,000-ը՝ Եվրոպայի պատմության մեջ ամենամեծ տարհանումներից մեկը։

Տասը երկիր, այդ թվում՝ Թուրքիան, Նորվեգիան և Ուկրաինան, միացել են ԵՄ մեխանիզմին: Եվրոպական հանձնաժողովը համակարգում է օգնության առաջարկները և համաֆինանսավորում գործողությունները: ԵՄ-ն կարող է նաև ներգրավել 22 ինքնաթիռ և հինգ ուղղաթիռ rescEU ռազմավարական պահուստից:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի