Շուրջ 400 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվան ու Մոսկվայի մարզը․ Պոդոլսկում պահեստ է հրդեհվել

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Մոսկվայի մարզի Չեխով քաղաքում ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարվածել է Զեմսկայա փողոցի բնակելի շենքին, հայտնել է նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։ Քաղաքապետ Միխայիլ Սոբակինի տեղեկացմամբ՝ վնասվել է երկու բնակարան, տուժածներ չկան, գրում է Meduza-ն։

Չեխովի վերամշակման գործարանում անվադողեր են այրվել ԱԹՍ-ի անկման հետևանքով։

Դուբրավա այգեգործական համայնքի մաս կազմող Վաուլովո գյուղում մասնավոր տուն է հրդեհվել, Դուբնա գյուղի Ռոմաշկինո համայնքում վնասվել է ամառանոց։ Վիրավորներ չկան։ Մերձմոսկովյան Պոդոլսկի Կոլեդինո գյուղում 3PL լոգիստիկ ընկերությանը պատկանող պահեստ է հրդեհվել, գրում է Astra-ն։

Wildberries պահեստը գտնվում է մոտակայքում և գործում է «նորմալ ռեժիմով», իր հերթին, հայտնել է ընկերությունը։

Հուլիսի 27-ի երեկոյից ի վեր Մոսկվայի և Մոսկվայի մարզի ուղղությամբ թռել է ավելի քան 390 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնել է  Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Նա ասել է, որ դրանց մեծ մասը խոցվել է «հեռավոր մատույցներում»։ Մոսկվային մոտենալիս ոչնչացվել է 81 անօդաչու թռչող սարք։

Ընդհանուր առմամբ, հուլիսի լույս 28-ի գիշերը Ռուսաստանի ՀՕՊ-ը երկրի մարզերի, բռնակցված Ղրիմի և Ազովի ծովի վրա խոցել է 356 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հյատնել է  ՌԴ ՊՆ-ն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի