Զախարովան հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանն անհնար էր

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությանը ներգրավվածությունն անհնար էր, քանի որ նույնիսկ Հայաստանն ինքը չէր ճանաչում այդ տարածքը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կար պատմություն Հայաստանի հետ, որը, կարծես, ասում էր՝ «Եկեք ակտիվացնենք ՀԱՊԿ մեխանիզմը»։ Բայց իրականում դա ո՞ւմ և ինչի՞ էր վերաբերում։ Այդ տարածքին՝ Լեռնային Ղարաբաղին, որը Հայաստանն ինքը, ցավոք, (բարեբախտաբար՝ դա իմ հարցը չէ, դա իրենց է ուղղված՝ Երևանին) չէր ճանաչում ո՛չ որպես իր սեփական, ո՛չ էլ անկախ տարածք»,- ասել է նա Գվարդեյսկի երիտասարդական ֆորումում ունեցած ելույթում։

Զախարովան հավելել է, թե նման պայմաններում ՀԱՊԿ մեխանիզմը գործարկելն անհնար էր։

Հավելենք, որ Հայաստանը ԼՂ հակամարտության համար ՀԱՊԿ մեխանիզմների ակտիվացման համար չի դիմել, ինչպես ներկայացնում է Զախարովան, այլ ՀՀ ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի կողմից 2021 թվականի մայիսին ու 2022-ի սեպտեմբերին իրականացված հարձակումների ժամանակ։ Ադրբեջանական հարձակումների հետևանքով օկուպացվել են ՀՀ ինքնիշխան տարածքները։ Հայաստանը երկու դեպքում էլ գործողությունների համար պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի